News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 3-ին՝ ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ (2).jpg (355 KB)

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1980 թ․), «Opel» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1997 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել։

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են NEWS.am-ին, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Զ․-ն (ծնված 1986 թ․) տեղում մահացել է, վարորդներ Ա․ Ս․-ն և Ս․ Գ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ բժիշկները Ա․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․ Գ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ (3).jpg (278 KB)

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և Օ․ Զ․-ի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

Տպել
Ամենաշատ