Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վերջինի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Խաչատուր Բ.-ն և վարորդներից Մուշեղ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։