News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Հայաստանի իշխանությունների գործողությունները Տավուշում, և, առհասարակ, նրանց ղեկավարման տրամաբանությունը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Այդ մասին ասել է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր` Արշակ Կարապետյանը:

«Ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է ՆԱՏՕ և դրա համար էլ, իբր, փորձում է խնդիրները կարգավորել հարևանների հետ: Իսկ, եթե մենք խնդիր չենք ունենալու հարևան պետությունների հետ, ապա ինչներիս է պետք ինչ-որ ռազմական կառույցի ամդամակցելն ու դրանով պետության անկախությունը վտանգելը»,- նշել է Ա. Կարապետյանը:

Ըստ Ա. Կարապետյանի՝ «մենազավեշտալին այն է, որ մեզ այնտեղ չեն էլ սպասում». «Փաշինյանի ձգտումները բացարձակ կապ չունեն մեր ժողովրդի շահերի հետ, նա պատվեր է կատարում: Փաշինյանը վտանգավոր ղեկավար է, մեր պատմության մեջ նման ղեկավար չի եղել. նա պատմությունն է խեղում, ընտանեկան արժեքները, եկեղեցին»:

Ներքաղաքական և աշխարհաքաղաքական այլ ուշագրավ անդրադարձերը՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ