News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում ծավալվող գործընթացները ոչ թե սահմանային փոփոխություններ են ենթադրում, այլ՝ պետական սահմանի վերարտադրում և տեղորորշում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից։

ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են համարվում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։

Սահմանազատման հանձնաժողովների ապրիլի 19-ին ձեռք բերված երկկողմանի պայմանավորվածության համաձայն՝ սահմանի ճշգրտման աշխատանքները սկսվել են Տավուշի մարզի «առանձին հատվածներից»։ Համաձայնեցվելու է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մնացած հատվածների սահմանազատման հերթականությունը ևս։

Տավուշում տեղադրվող սահմանային սյուները վերահաստատում են սահմանագծման և սահմանազատման իրավական անհրաժեշտությունը, վերարտադրում խաղաղության ամրագրման հրամայականը։

Ոստիկանության կողմից իրականացվող գործողություններն աներկբա պետք է իրականացվեն իրավաչափ, և կոչ եմ անում մեր քաղաքացիներին չտրվել տարատեսակ սադրանքների, դրսևորել ողջախոհություն։

Սա միակողմանի զիջում չէ։ Սա տարածքների հանձնում չէ։

Գործընթացներն իրականացվում են երկու երկրների պետական սահմանի սահմանազատման, ՀՀ սահմանային անվտանգության հարցերի կարգավորման, սահմանային անվտանգային ռիսկերի նվազեցման և խաղաղության հաստատման նպատակով՝ որպես մարդու անբաժանելի իրավունք։

ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը...
ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների...
Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից
Հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձեւը միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել, Ադրբեջանի խորհրդարանի արձագանքը բավականին տարօրինակ է թվում...
Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անհիմն է համարում մի...
Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ
Ասել ա ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի...
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ