News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Մարզերի երեխաների և պատանիների համար իրականացվող «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը շարունակվում է։ Այդ մասին տեղեկացնում են Խնկո Ապոր գրադարանից: Բազմաբնույթ, հետաքրքիր կրթամշակութային այս ծրագիրը մայիսի 2-ին մեկնարկել է Լոռու մարզի Սպիտակի համայնքային գրադարանում:

«Ծրագրի շրջանակում երեխաներին հյուրընկալվել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանը։

Ճամբարի առաջին օրն անցկացվել է «Թռչուններ ասեղնագործող աղջիկը» հունական հեքիաթի համատեղ ընթերցումով: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները զրույցների, քննարկումների միջոցով երեխաների հետ վերլուծել են գրական ստեղծագործության կերպարները, բացահայտել հեքիաթի խորհուրդը, խոսել ուղերձների մասին:

Նկարչության վարպետության դասի ընթացքում Սոնա Բանոյանը երեխաներին ներկայացրել է նկարչական արվեստի հմտություններն ու գաղտնիքները: Դասընթացի շրջանակում երեխաները նկարել են դիմանկարներ՝ ոգեշնչման աղբյուր ընտրելով իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի և ֆրանսիացի նկարիչ Ֆ. Լեժեի հայտնի կտավները:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները երեխաներին ներկայացրել են նաև Եվրոպա աշխարհամասի, եվրոպական երկրների մշակութային ժառանգության մասին հետաքրքիր տեղեկություններ, սահիկաշարի միջոցով ցուցադրել պատմամշակութային և տեսարժան վայրերի մասին պատմող լուսանկարներ։

Նշենք, որ Սպիտակում «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը կանցկացվի երեք օր` մայիսի 2-4-ը։ Սպիտակի համայնքային գրադարանի ընթերցողները կմասնակցեն նկարչության վարպետության դասերի, կընթերցեն եվրոպական մանկապատանեկան գրական ստեղծագործություններ։ Կծանոթանան եվրոպական մշակույթի, արվեստի, հուշարձանների և ավանդույթների պատմությանը։ Համատեղ կընթերցեն գրքեր, որոնց շուրջ ծավալված զրույցները, քննարկումներն ու վիկտորինաները կնպաստեն երեխաների գեղագիտական, քննադատական, վերլուծական մտքի զարգացմանը։

Հիշեցնենք, որ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագիծը կազմակերպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրում գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային նախագծի շրջանակում:

Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում էլ իրականացվում է «Եվրոպական ժառանգության պատմություններ» նախագիծը:

Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 27-ին՝ Սպիտակի համայնքային գրադարանում, մարտի 29-ին՝ Աչաջուրի գրադարանում»,- նշված է հաղորդագրությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային...
Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշոտյան
Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն,...
ՀՀ կառավարությունը պատրաստ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե...
Շառլ Միշելը նշել է Վրաստանի վարչապետի եւ նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Կոբախիձեի եւ Զուրաբիշվիլու հետ...
Եվրամիությունը հնարավոր է՝ սառեցնի ԵՄ-ին միանալու Վրաստանի դիմումը. Financial Times
Եվրոպացի պաշտոնյաների պնդմամբ՝ Թբիլիսիի հետ բանակցությունների մեկնարկն, ըստ ամենայնի, Բրյուսելն անորոշ ժամանակով կհետաձգի…
ԵՄ առաքելությունն ավելի շատ բան է անում Հայաստանի հարեւանների՝ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ
Բացահայտ սադրիչ գործունեություն ԵՄ առաքելության կողմից...
Ամենաշատ