News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ ղեկավարության հետ՝ քննարկելու համար ռազմավարական գործընկերությունը և ամերիկյան օգնությանն առնչվող ցանկացած մտահոգություն։ Դրա մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը։

Դեսպանը խոր մտահոգություն է հայտնել, նշելով, որ վերջին շաբաթների ընթացքում Վրաստանի կառավարության որոշումները երկիրը հեռացրել են եվրաատլանտյան ապագայից, այն ուղղությունից, որին ձգտում է վրացիների ճնշող մեծամասնությունը:

 «Ցավոք, իշխող կուսակցությունը, կարծես թե մտադիր է առաջ քաշել օրենսդրություն, որը ԵՄ-ի կարծիքով Վրաստանի ԵՄ ձգտումների հետ անհամատեղելի է»,- նշել է, Ռոբին Դաննիգանը և հավելել, որ իշխող կուսակցության որոշ անդամներ որոշել են հարձակվել Վրաստանի ինքնիշխանության ամենամեծ կողմնակիցների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության վրա:

«Մենք կանգնեցինք Վրաստանի կողքին՝ բանակցություններում մի երկրի հետ, որը գրավել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը։ Մենք աջակցել ենք Վրաստանի լեզվի, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը։ Անցած 32 տարիների ընթացքում մենք կառուցել ենք գործընկերություն՝ հիմնված ընդհանուր արժեքների և Վրաստանը որպես արևմտյան ժողովրդավարական ընտանիքի անդամ տեսնելու հավաքական ցանկության վրա»,- ընդգծել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը։

«Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում վերահաստատելու երկրի հավատարմությունը իր եվրաատլանտյան ապագային, ինչպես ամրագրված է Վրաստանի Սահմանադրությամբ: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում մեր ամուր հարաբերություններին և վրաց ժողովրդին մաղթում է միայն խաղաղություն, կայունություն և բարգավաճում»,- ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ