Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների մտահոգություններին, ու ա գաղտնիք չէ. երբ իմ առաջադրումը եղավ ԿԸՀ նախագահի պաշտըոնում, 17 ՀԿ-ներ իրենց դժգոհությունն էին հայտնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով նրան, որ Freedom House միջազգային կազմակերպությունը իր զեկույցում նշել էր, որ երկրի վարչապետի կուսակցի՝ ԿԸՀ նախագահի պշտոնում նշանակումը քաղհասարակության մտահոգությունն է հարուցել:
«Գնացեք այդ նույն ՀԿ-ներին հարցրեք՝ իօրենց մտահոգություններն արդարացե՞լ են, թե՞ կասկածները փարատվել են: Երբ եղել է այդ քննադատությունը, ես ասել եմ՝ ես աշխատանքով կապացուցեմ: Ես ասել եմ՝ կապրենք՝ կտեսնենք: Երեւանի ընտրությունները ամենախոշոր ընտրություններն էին իմ ընտրությունից հետո: Խնդրեմ, տեսեք, թե այդ ընտրությունների կազմակերպման հետ կապված ով ինչ բողոք ունի: Երկու միջազգային դիտորդական կազմակերպություն է եկել Երեւանի ընտրություններին: 37 ընտրական մարմինների ներկայացուցիչներ են եկել տարբեր երկրներից: Բոլորի գնահատականը այդ ընտրությունների վերաբերյալ եղել է դրական: Ես համարում եմ, որ սա է իմ գործունեության գնահատականը»,-ասաց Հովակիմյանը:
Նա վստահեցրեց, որ իր ողջ կյանքում պայքարել է, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային, եւ իշխանությունը ձեւավորվի բացառապես ընտրությունների միջոցով:
Դիտարկմանը, որ վերջերս քաղաքական դաշտում քննարկվում էր հնարավոր արտահերթ ընտրությունների թեման, արդյոք ինքը դրա հետ կապված որեւէ ազդակ ստացել է, ԿԸՀ նախագահն ասաց. «ԿԸՀ-ն այդ քաղաքական բանավեճի մեջ ոչ մտնում է, ոչ դրա հետ պայմանավորված որեւէ գործողություն է անում: Մեզ համար հիմք է իրավական գործընթացը, երբ, ասենք, խորհրդարանում նման որոշում կկայացվի: Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն: Երբ կորոշվի, որ պետք է լինեն ընտրություններ, ընտրական համակարգը անմիջապես իր գործառույթները կսկսի կատարել»: