News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

«Մայիսին Վրաստանի խորհրդարանի շենքի վրա բողոքի ցույցի մասնակիցների հարձակման հետեւանքով խորհրդարանի շենքին եւ ենթակառուցվածքին վնաս է հասցվել, ուստի այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները (բյուրոն եւ լիագումար նիստերը) տեղի չեն ունենա»,- այսպիսի տեղեկություն է տարածել խորհդարանի մամուլի կենտրոնը, տեղեկացրել է SOVA-ն։

Տարածված տեղեկության մեջ նշված է, որ օրենսդիր մարմնի տարածքում մաքրման եւ վերականգնման աշխատանքներ են կատարվում, իսկ շենքում մտցվել է անվտանգության կարմիր մակարդակ, դրա գործողության ժամանակ «ոչ ոքի չի թույլատրվում մտնել խորհրդարան, բացի այն անձանցից, որոնց սահմանում է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը։»։

Այսօրվա լիագումար նիստի չեղարկման հետեւանքով հետաձգվել է արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլու ելույթը։ Նա խորհրդարան էր հրավիրվել «Նախարարի ժամ» ձեւաչափով։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին խորհրդարանի պատգամավորները 83 ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունել են «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

Ցույցերի ցրման ընթացքում, որոնք տեղի էին ունենում Թբիլիսիում, իրավապահ մարմիններն օգտագործել են հատուկ միջոցներ՝ ջրցաններ, պղպեղի սփրեյներ, արցունքաբեր գազ։ Ցուցարարները պնդում են, որ հատուկջոկատայիններն օգտագործել են նաեւ ռետինե փամփուշտներ, բայց ՆԳՆ-ում այս տեղեկությունը չեն հաստատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Մայիսի 27-ին Վրաստանի խորհրդարանը կսկսի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա վետոն վերացնելու ընթացակարգը
Վետոյի վերացումից հետո օրենքը կրկին կուղարկվի նախագահին՝ ստորագրության...
Վրաստանի խորհրդարանում մտադիր են հաղթահարել նախագահի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ
Մտադիր են հաղթահարել նախագահի վետոն...
Մենք պետք է խաղաղ ճանապարհով պատրաստվենք ընտրություններին. Վրաստանի նախագահ
Նրանք պետք է պարզեն, թե ինչպիսին է լինելու Վրաստանի ընտրությունը ընտրություններում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ