News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Ղրղզստանը մտադիր է համագործակցել Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Այս մասին Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ասել է APA-ի հարցազրույցում։

«Ղրղզստանը եւ Ադրբեջանը համագործակցում են զինվորական կադրերի պատրաստման ոլորտում, Ադրբեջանի Հանրապետության մասնագիտական ուսումնական հաստատությունների բազայի վրա։ Կողմերը մտադիր են այսուհետ եւս փոխգործակցել ռազմատեխնիկական ոլորտում, ինչի համար անհրաժեշտ է կատարելագործել պայմանագրաիրավական բազան»,- նշել է Ղրղզստանի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը, սերտ հարաբերությունների մեջ գտնվելով Թուրքիայի հետ, ԶՈւ-ն զարգացնում է ՆԱՏՕ մոդելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ