News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, հոգեկան ներգործության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, ինքնիրաչության և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 4-ական, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, սառը զենք կրելու ու սուտ մատնության՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, ավազակության, շորթման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, դատական ակտը չկատարելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելու, հանցագործության նախապատրաստության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, խարդախության՝ 1 դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները...
47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա...
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում: Ցանցի բոլոր մասնաճյուղերն այս պահին փակ են...
Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն...
Աստրախանի ղեկավարի օգնական Կարեն Գրիգորյանը «Ռոստեկ»-ի թոփ-մենեջերին շորթելու համար յոթ տարի է ստացել
Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան...
«Էվրիկա» առևտրային կենտրոններում իրականացվում են խուզարկություններ. խանութները փակ են
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ