News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները մտել են գյուղ, ու մոտ 30 անձի` այդ թվում նաև անչափահասների, ծեծելով բերման ենթարկել:

Գյուղապետի խոսքով, տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան գյուղում ականզերծման աշխատանքներ իրականացնել:

Բերման ենթարկվածները Իջևանի ոստիկանության բաժնում են:

«Ես հիմա Իջևանում եմ, տղաներին տեսել եմ, բայց դեռ ոստիկանները պարզաբանում չեն տվել»,-ասաց գյուղապետը հավելելով, որ դեռ ոչ ոքի չեն դիմել, սպասում են ոստիկանության պատասխանին: Գյուղապետը նշեց, որ բերման ենթարկվածների մեջ կանայք չկան: Կանայք շարունակում են փակ պահել ճանապարհը, սակայն կասկածներ ունի, որ ոստիկանները բռնի ուժով այդ ճանապարհն էլ կբացեն:

«Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է»,-հավելեց նա:

ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. Ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել. պաշտոնական

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան
Ինձ հետ զրույցներում կիրանցեցիները վերահաստատեցին, որ չեն ուզում լսել փոխհատուցման մասին որևիցե...
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել
Չի մանրամասնում, թե առաջիկայում ինչ քայլեր է ծրագրում` նույնիսկ այն ժամանակ, երբ ոմանք զգուշորեն...
«Ժողովուրդ».Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է.Մաս 209
Ընդհանրապես, «տռուսիկ-մայկաները» բանակ չուղարկելու մասին Փաշինյանը շատ է խոսել: Բայց հակառակ դրան...
«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ
Ապա բացատրեց իր այս «հանճարեղ» միտքը. եթե մենք այս սկզբունքից շեղվեինք…
«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել
Ինչ կլինի հետո՝ ցույց կտա ժամամակը, սակայն ակնհայտ է, որ Անդրեասյանը փորձում է Հովսեփյանին առհասարակ...
«Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը
Երեկ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն արձագանքել էր մեր հրապարակմանը, որտեղ գրել էինք, թե հնարավոր է ԱԺ-ում...
Ամենաշատ