News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Ամեն ինչ մարդկանց առաջ է, թաքուն ոչ մի բան գոյություն չունի. Ամեն ինչ իր ժմանակին պատասխանները կգտնեն, բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, Կիրանցում  «Ազատության» թղթակցի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով մեղադրանքներին՝ բիզենսի մեջ ներգրավված լինելու, դրսից ղեկավարվելու, պատերազմ հրահրելու մասին:

«Եթե ասում են՝ գործակալ ենք ու մինչեւ հիմա ձերբակալված չենք, նշանակում է երկրում ոչ ԱԱԾ կա, ոչ պետություն, ոչ իշխանություն: Ինձ նման գործակալներ հարյուրավորներ կամ հազարավորներն են: Ընդհանրապես, անվտանգային իմաստով հարցականի տակ է, մենք ի՞նչ իմանանք, որտեղից ինչ գործկալ կծնվի՝ Պակիստանից, Ադրբեջանից: Այդ դեպքում ես ի՞նչ գործ ունեմ ազատ, համարձակ ման գամ»,-ասաց նա՝ հավելելով, որ արդեն հայտարարությունները տրված են իրավապահ մարմիններին՝ զրպարտության համար:

Բագրատ Սրբազանի խոսքով, չի կարող երկրում լինել անպատասխանատու մարդ՝ սկսած երկրի ղեկավարից. «Այս ամբողջ ավերը խոսքի անպատասխանատվությունից է: Հիմա ես ինչո՞ւ պետք է արդարանով ինչ-որ մարդկանց առջեւ: Մեր ունեցածը լույսերի մեջ է, իրենց արածը՝ խավարի մեջ:

Ես համոզված եմ, որ նրանք պետք է կրեն պատասխանատվություն դատարանով: Ինչպե՞ս կարող են այդպես անցնել մարդկանց վրայով առնց պատասխանատվության: Անընդհատ անպտասխանատու կերպով, ապաբրոյական կերպով, իրենց քաշին ու գոյությանն անհամապատասխան կերպով այս ամենը նրա համար է, որ իրենց շեֆի առաջ աչքի ընկնեն»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Սրբազանը նշեց, որ բիզնեսի հետ կապված սոցիալական ձեռներցություն է եղել, որին ինքը աջակցել է, սակայն շահույթ չի ունեցել:

«Բիզնեսի մասով էլ ասեմ, որ դրա պատասխանն էլ կտրվի: Եթե շահույթ էլ ստացել եմ, իրենց ինչ, իրենցի՞ց եմ գողացել, իրենք առավոտից իրիկուն գողանում են մեզանից: Ախր իրենց չի էլ հասնում, որ լեզուս թրջեմ, մեղք են: Ասում են երկու որդի ունեմ, որոնք բանակում չեն ծառայել՝ այ ձուն գա գլխիդ, մեր պապերը կասեին՝ գետը քեզ տանի, ծիծաղս էլ է գալիս, մի որդին էլ երեւի ինքն է: Ախր չգիտեմ ինչ ասեմ, նորմալ չեն այս մարդիկ»,-ասաց նա՝ նշելով, որ երկրի խնդիրները թողած ԱԺ ամբիոնից Բագրատ Սրբազանին են քննադատում:

 Մանրամասները՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ