News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն մի քանի ձախողում է ունեցել Ուկրաինային աջակցելու հարցում և պետք է վերանայի Կիևին օգնություն տրամադրելու իր մեխանիզմները: Reuters-ին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ Ուկրաինայի աջակցությունն իրականացնելու նպատակով ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ավելի ամուր ինստիտուցիոնալ շրջանակ՝ օգնության կանխատեսելիությունը, հաշվետվության ենթակայության և բեռի հավասարաչափ բաշխում ապահովելու համար:

Ստոլտենբերգը Կիևին աջակցելու հարցում ամենամեծ ձախողում է որակել ԱՄՆ Կոնգրեսի կողմից օգնության նոր փաթեթի հաստատման տևական ձգձգումը, ինչպես նաև այն փաստը, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները Ուկրաինային տրամադրել են խոստացածից շատ ավելի քիչ հրետանային արկեր։ Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս անհաջողությունների և ռուսական բանակի առաջխաղացման հիմնական պատճառը նշված խնդիրներն են։ Ստոլտենբերգի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ն, խոստումը չկատարելով, խարխլեց Ուկրաինային վստահությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ