News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու Տավուշում Ադրբեջանին արվող միակողմանի տարածքային զիջումների դեմ պայքարող բնակիչներին։

«Մեր համաշխարհային ազգը պետք է լինի Տավուշի և բոլոր սահմանամերձ գյուղերի հետ։ Մեր հերոսների ծնողները ներկա են մեզ հետ, խոնարհումը քիչ է, բայց Սրբազանի ներկայությամբ և օրհնությամբ մեր երախտագիտությունն ենք հայտնում ձեզ, որ տվեցիք ձեր տղաներին մեր հայրենիքին, և ներողություն եմ խնդրում, որ չպահեցինք, այդքան ամուր չենք»,- ասել է Հովհաննիսյանը՝ դիմելով տեղի բնակիչներին և զոհված զինծառայողների՝ աջակցելու եկած ծնողներին։

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը շարունակում է փակ մնալ: Կիրանցի դպրոցի աշակերտներն էլ շարունակում են դասադուլը։

Արդեն 12-րդ օրն է՝ տավուշցիները և նրանց միացած հասարակական-քաղաքական գործիչներն ու հոգևորականները դեմ են արտահայտվում Երևանի ու Բաքվի միջև սահմանազատման ու սահմանագծման այն տարբերակին, ըստ որի հայկական կողմը միակողմանի զիջումների է գնում:

Հիշեցնենք, որ  ըստ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների՝ մինչև մայիսի 15-ը պետք է ավարտվեն Տավուշի մարզում սահամազատման և սահամանգծման աշխատանքները․ դրանց կեսից ավելին արդեն իրականացվել է։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ