News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Սամադ Սեիդովը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանացի անդամ Ֆրանկ Շվաբեին անվանել է «քաղաքական ահաբեկիչ»։ Ըստ APA-ի՝ Սեիդովը դրա մասին գրել է X-ի իր միկրոբլոգում:

Նա նշել է, թե Ֆրանկ Շվաբեն ցույց է տվել իր իրական դեմքը: «Նա վարձու քաղաքական գործիչ է, որը խայտառակում է իրեն, իր երկիրը և Եվրոպայի խորհուրդը։ Նա քաղաքական ահաբեկիչ է, որն ապօրինաբար զավթեց իշխանությունը ԵԽԽՎ-ում և ոչնչացրեց ոչ միայն այս կազմակերպությունը, այլև եվրաինտեգրման գաղափարը»։

ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն X-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, որ Ադրբեջանը ԵԽԽՎ վերադառնալու ճանապարհ չունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ