News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:15-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 65–ամյա Արծրուն Մ.-ից, ով հայտնել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից դեպի Զովաբեր բնակավայր տանող ճանապարհին՝ լիցքավորման կետին կից գտնվող «Մամուռ» հյուրանոցի անվտանգության աշխատակցի սպասարկան կետի ապակին կոտրելու միջոցով պայթուցիկի նմանվող իր են գցել և այն պայթեցրել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձը պլաստմասսե շիշ է նետել Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհին գտնվող Մամուռ հյուրանոցային համալիրի պահակի սենյակի պատուհանի վրա, ինչի արդյունքում պատուհանի ապակին կոտրվել է ու շիշն ընկել նշված սենյակ, որի ժամանակ, բարեբախտաբար, պահակը ներսում չի գտնվել, ու առաջացել է պայթյուն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են իրականացնում ՝ պարզելու պայթուցիկը նետածի ինքնությունն ու նրան հայտնաբերելու ուղղությամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսում ավտոբուսը խորտակվել է Նեղոս գետը, զոհվել է առնվազն 9 կին և երեխա
Գիզա նահանգի Մոնշատ էլ-Քանաթեր քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով  ևս ինը ուղևոր է վնասվածքներ ստացել...
Լոնդոն-Սինգապուր չվերթում ուժեղ տուրբուլենտության հետևանքով առնվազն 1 մարդ մահացել է, կան վիրավորներ
Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 211 ուղևոր և անձնակազմի 18 անդամ...
Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց...
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին. Նրանք չեն կարող 3 ամիս վարել հաղորդումներ
«Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է
Մայիսի 18-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության…
Վրաստանում թմրանյութերի համար 77 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում...
Ամենաշատ