News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանն անդրադարձել է երգիծաբան Հովհաննես Դավթյանի հետ կապված միջադեպին՝ նշելով, որ չի բոյկոտում վերջինի գործունեությունը։

Եղիազարյանի խոսքով՝ ինքը երբեք ներկա չի եղել ու չի էլ պատրաստվում ներկա գտնվել Դավթյանի ներկայացումներին, քանի որ կարծում է, որ դրանցում ինտելեկտուալ հումոր չի եղել ու չկա, սակայն կան քաղաքական ենթատեքստով վիրավորական հումորներ տարբեր մարդկանց հասցեին։

Ինչպես նշել է Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ, իր կարծիքով՝ «քաղաքականությամբ չզբաղվող» Դավթյանին արժե պատասխանատվության ենթարկել ազգային հավաքական շահի համար պայքարող մարդկանց «շուն» անվանելու համար։

Հիշեցնենք, որ երեկ երիտասարդներն ակցիա են իրականացրել երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ՝ բեմում պարզելով «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառ։ Հանդիսատեսն ակցիան ողջունել է ծափողջույններով, բացականչել՝ «Բրավո»։

Ավելի ուշ Դավթյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է միջադեպին՝ շեշտելով, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում և իրեն վրդովվեցրել է, որ որոշ լրատվամիջոցներ ու օգտատերեր այդ ակցիան վերագրել են իրեն։ Նա նաև «շուն» է անվանել ակցիա իրականացրած երիտասարդին և հայտարարել, որ նրանք ոչ թե ինքնաբուխ ակցիա են արել, այլ վճարվել են դրա համար:

«Ինչից եմ ես դա ենթադրո՞ւմ։ Ինձ ասացին, որ երբ արդեն շենքից դուրս են եկել, մուտքի մոտ իրենց սպասում էր երկու փաստաբանը, ևս երկուսն էլ՝ քաղմասում: Դա մեզ հուշում է, որ այս տղան շուն էր։ Հետևաբար դու շուն ես, եղբայր, դու հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շուն մի քայլ է»,- ասաց նա, ապա հավելեց, որ ակցիան կարող էին իրականացնել ներկայացման վերջում ու չխանգարեին իրեն։

Տպել
Ամենաշատ