News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Նոել Բարոն հայտնել է, որ Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ինտերնետում թիրախ են ռուսամետ քարոզչության համար, Եվրախորհրդարանի ընտրությունների նախօրեին, որոնք կայանալու են հունիսին։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg-ը։

Գերմանացի եւ լեհ գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ նա նշել է, որ Ֆրանսիայի կառավարության ջանքերը՝ ուղղված օտարերկրյա միջամտության եւ ապատեղեկատվության դեմ պայքարին, հայտնաբերել են 31 նոր կայք, որոնք տարածում են կրեմլամետ քարոզչություն ամբողջ Եվրոպայում։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի տեղեկացրել էր, որ ԵՄ 27 անդամ երկրներից 25-ը վերջին ամիսներին դարձել է թիրախ ռուսական քարոզչության համար։

Բարոն սոցիալական պլատֆորմներին կոչ է արել փակել այն կայքերը, որոնք «մասնակցում են օտարերկրյա միջամտության գործողությանը»։ Նրա խոսքով՝ այդ ինտերնետ-գործողություններն ուղղված են հանրային կարծիքի ապակայունացմանը ընտրությունների նախաշեմին։

«2024-ը մեծ ընտրությունների տարի է Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս։ Մենք չենք հանդուրժի մեր դեմոկրատական գործընթացներին միջամտելու ոչ մի փորձ»,- նշված է երեք նախարարների համատեղ հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային...
Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշոտյան
Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն,...
ՀՀ կառավարությունը պատրաստ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե...
Շառլ Միշելը նշել է Վրաստանի վարչապետի եւ նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Կոբախիձեի եւ Զուրաբիշվիլու հետ...
Եվրամիությունը հնարավոր է՝ սառեցնի ԵՄ-ին միանալու Վրաստանի դիմումը. Financial Times
Եվրոպացի պաշտոնյաների պնդմամբ՝ Թբիլիսիի հետ բանակցությունների մեկնարկն, ըստ ամենայնի, Բրյուսելն անորոշ ժամանակով կհետաձգի…
ԵՄ առաքելությունն ավելի շատ բան է անում Հայաստանի հարեւանների՝ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ
Բացահայտ սադրիչ գործունեություն ԵՄ առաքելության կողմից...
Ամենաշատ