News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Գործող կարգավորումների համաձայն՝ հարկային մարմնի կողմից տրվող կամ հարկ վճարողի անձնական գրասենյակից ներբեռնվող բազմաթիվ փաստաթղթեր պետական մարմիններին կամ ՏԻՄ-երին ներկայացնելիս հաճախ պահանջվում է, որ լինեն կնքված կամ ստորագրված հարկային մարմնի կողմից: Քանի որ գործընթացը ժամանակատար է, Կառավարությունն առաջարկում է սահմանել «QR կոդ» հասկացությունը: Առաջարկվող փոփոխության մասին նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Նախագծի նպատակն է կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկ վճարողի անձնական գրասենյակից արտատպվող և ներբեռնվող փաստաթղթերի հետ կապված հարցերը:

«Առաջարկում ենք սահմանել «QR կոդ» հասկացությունը Հարկային օրենսգրքում և միաժամանակ սահմանել, որ անձնական գրասենյակից ներբեռնվող փաստաթղթերը կամ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա փաստաթղթերը հարկ վճարողը կարող է ներբեռնել QR կոդով վավերացված, որի արդյունքում արդեն այլ փաստաթղթեր լրացուցիչ հարկային մարմնի կողմից վավերացման ենթակա չեն:

Այդ կոդի միջոցով արդեն այն մարմինները, որոնցով ներկայացվում են փաստաթղթերը, կճանաչվեն որպես այդպիսին, այսինքն՝ վավերացված հարկային մարմնի կողմից: Այստեղ կխնայվի ինչպես հարկ վճարողների ժամանակը, այնպես էլ նյութական ռեսուրսների ավելորդ ծախսը»,- ասաց նախարարի տեղակալը:

Հարակից զեկուցող Նարեկ Ղահրամանյանը պարզաբանեց՝ նախագիծն այն մասին է, որ երբ հարկ վճարողը ցանկանա հարաբերվել պետական կամ ոչ պետական կառույցների հետ՝ համայնքապետարան, դեսպանատուն, կարիք չլինի ամեն անգամ դիմում տալ ՊԵԿ-ին, սպասել պատասխանին, ստանալ կնիք, այլ ինքնաշխատ տարբերակով բազայից կհանվեն տվյալները և QR կոդի միջոցով կներկայացվեն ըստ անհրաժեշտության:

Առաջարկվում է, որ նախագիծն ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի մեկից, քանի որ ծրագրային ապահովման խնդիր կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 515 հազար 225 ուղևոր
Գիծ է դուրս բերվել 2883 շարժակազմ, որից 455-ը երեք վագոնանի, 1432-ը երկու…
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից օդային ճանապարհով մեկնողները 5500-ով ավելի են, քան ՀՀ ժամանածները
Ընդհանուր առմամբ ժամանել է 518 հազար 968 մարդ, մեկնել՝ 524 հազար 472...
ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են  ԱՊՀ  հակամենաշնորհային քաղաքականության միջպետական  խորհրդի նիստին
Նիստի շրջանակում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 31-ին, կազմել է …
ՀԾԿՀ-ն կողմ է, որ Հայաստանի կոմունալ ծառայություններ մատուցողները մտնեն ֆոնդային բորսա. Հանձնաժողովի ղեկավար
Այս դեպքում միակ հարցը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ է կապված...
2023 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է գրեթե 270 մլրդ դրամ.
Սա, նրա խոսքով, 21 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին...
Ամենաշատ