News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


«Երիտասարդի ձայն» կազմակերպության ղեկավար Հովհաննես Հարությունյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է նախօրեին Մարզահամերգային համալիրում հումորիստ, երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ իրականացված ակցիային, երբ մի երիտասարդ բեմ էր բարձրացել եւ պարզել «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառ։

Դրանից հետո Հովհաննես Դավթյանը facebook-ի իր լայվում այդ երիտասարդին անվանել էր շուն, «սապլյակ», նաեւ հայտարարել, թե երիտասարդը դա արել է փողի դիմաց: Սոցիալական ցանցի օգտատերերի քննադատությունից հետո դերասանը ջնջել է այդ «լայվը»:

«Երիտասարդի ձայն»-ի ղեկավար Հովհաննես Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Հովհաննես Դավթյանը ճչացող, սուտ տեղեկատվություն էր տարածում: Մեր թիմին ճանաչողները տեղյակ են, որ սա մեր կողմից իրականացվող ոչ առաջին ակցիան է, ոչ էլ վերջինն է լինելու: Մենք երիտասարդներ ենք, որ այս տարիների ընթացքում փորձելով օգտվել բոլոր հարթակներից, միջոցառումներից, փորձել ենք մեր հայրենակիցներին արթնացնել, թմբիրից դուրս բերել, որ հայրենիք ենք կորցնում: Այս դեպքում էլ որոշեցինք մի ակցիա իրականացնել մեր ընկերներով: Մեր թիմակից Արեգը ցանկություն հայտնեց, որ ինքը պետք է բեմ դուրս գա եւ այդ ակցիան իրականացնի: Արեգը առանց որեւէ բառ ասելու, կանգնեց բեմին մի քանի վայրկյան, ապա իջավ: 

Այդ ակցիայի վերջում դերասան Հովհաննեսը գոռում է «բռավո»: Ես իհարկե, հասկանում եմ, որ այդ «բռավո» գոռալը այդքան էլ չի մրսվել Հովհաննես Դավթյանի կողմից եւ ինքը ճնշումների է ենթարկվել, որ նա ուղիղ եթեր է մտնում եւ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածում:

Հովհաննես ջան, եղբայր, եթե որեւէ մեկը իր հայրենիքի հանձնման դեմ պայքարելու համար որեւէ մեկից գումար կվերցնի կամ որեւէ մեկը ինչ-որ մեկին գումար կտա նման բանի համար, այո ինքը կլինի շուն ու «սապլյակ», բայց ով էլ նման սուտ տեղեկատվություն է տարածում՝ չպատկերացնելով, որ մարդը կարող է հայրենասիրական միտումներով գնա նման քայլի, որ  այդ երիտասարդները 1 կոպեկ անգամ դրա համար ստանում են, ինքը շատ տղա ա, ոչ թե շուն, ինքը սապլյակի տղա ա, ոչ թե սապլյակ»:

Նշենք, որ այդ ակցիայից հետո հումորիստ Հովհաննես Դավթյանը իր լայվում նշել էր, որ իրեն ասել են, որ այդ ակցիա անող «սապլյակները» ոչ թե ինքնաբուխ կերպով բաներ անող են, հայրենասեր տղեք են, այլ վճարվում են ու մտնում նման բաներ անում»: «Օդից չեմ խոսում։ Ինձ ասացին՝ երբ որ նրանք դուրս եկան շենքից, արդեն երկու փաստաբան իրենց սպասում էին համալիրում, երկուսն էլ քաղմասում։ Այսինքն, երբ որ իրենց մուտքի մոտ ճլոթի են տվել ու տարել են քաղմաս, երկու հոգի այդտեղ են եկել, երկու հոգի իրենց սպասել են քաղմասում։ Սա մեզ ի՞նչ է հուշում։ Որ այս տղան ոչ թե տղա էր, այլ շուն։ Դու շուն ես եղբայր, քեզ փող են տալիս, դու նման բաներ ես անում։ Հայենասեր տղայից դեպի շուն լինելը մի քայլ է: Դու շուն ես, տղա չես, քեզ կոպեկը գցում են, վազում, անում ես, հետո գալիս հանում են քաղմասից։

Ես քաղաքականացված մարդ չեմ։ Այդ տղայի տերերին եմ արդեն ասում՝ քաղաքական գործիչներ, դուք այդքան անմակարդա՞կ եք, չե՞ք հասկանում, որ կարող է լինել այս երկրում մարդ, ով քաղաքականացված չէ»,- ասել էր նա:

Սոցիալական ցանցերի օգտատերերը արձագանքել են Հովհաննես Դավթյանի այս «լայվին»: Օգտարերերը քննադատել են դերասանին, որ նա չի բարձրաձայնում Տավուշում ստեղծված իրավիճակի մասին, նաեւ  հիշեցրել են, որ «չքաղաքականացված» լինելով՝ 2018-ին գովաբանում էր հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանին:

Օգտատերերից մեկը գրել է. «Մինչ մեր հայրենիքը մաս-մաս նվիրում են թշնամուն, Հովհաննես Դավթյանները հումոր են անում, փող են աշխատում, վատանում են, երբ իրենց վարձած դահլիճում կարող է հայրենիքի փրկության կոչեր հնչեցվեն»:

Իր ներկայացման ժամանակ ակցիա անողներին «շներ» և «սապլյակներ» անվանած Հովհաննես Դավթյանը՝ քննադատությունների կենտրոնում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ