News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Քանի դեռ Բաքվի հետ բանակցություններն ընթանում են առանց միջնորդների, Ադրբեջանը կարող է հարձակվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ եթե բանակցություններին միջնորդ միանա, ապա կարող են երաշխիքներ ստեղծվել, որ իրավիճակն այլ կլինի։

Տավուշում տեղի ունեցողը փորձագետն անվանել է անլեգալ եւ ոչ լեգիտիմ, Հայաստանի վրա Ադրբեջանի ճնշման արդյունք։ «Իրենց իսկ հայտարարությունների համաձայն՝ այդ հանձնաժողովները ոչ լեգտիմ են եւ ոչ լեգալ, քանի որ չի մշակված կանոնակարգ, դրանց լիազորությունների եւ պատասխանատվության աստիճանը սահմանված չէ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի տարածքների հարցերը չեն կարող մտնել այդ հանձնաժողովների լիազորությունների մեջ»,- ավելացրել է Ղեւոնդյանը։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւը շտապում է, իսկ այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման մասով պահանջների բավարարումից հետո առաջ կքաշի նոր պահանջներ, իսկ Հայաստանի իշխանությունները կշարունակեն իրենց իրականացրած քաղաքականությունը։ «Հաջորդ պահանջը կապված կլինի ադրբեջանցիների բնակեցման հետ Հայաստանի կոնկրետ վայրերում, կոնկրետ քանակներով։ Անցած տարվա դրությամբ ավելի քան 100 հազար ադրբեջանցիներ են գրանցվել՝ հայտնելով, որ իրենք Հայաստանում սեփականություն ունեն»,- նշել է փորձագետը։

Նա չի բացառել, որ կարող է առաջադրվել նաեւ հաղորդակցությունների օրակարգ, որի իրականացումը կարող է տեղի ունենալ նաեւ Տավուշից դեպի Թուրքիայի սահման։ «Ալիեւը միշտ խոսել է ոչ միայն Սյունիքի միջանցքի մասին, նա խոսել է մի քանի ճանապարհների մասին»,- ընդգծել է Ալեն Ղեւոնդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը...
ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների...
Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից
Հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձեւը միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել, Ադրբեջանի խորհրդարանի արձագանքը բավականին տարօրինակ է թվում...
Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անհիմն է համարում մի...
Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ
Ասել ա ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի...
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ամենաշատ