Մոսկվայի մարզի Ռամենսկի քաղաքային օկրուգում պլաստիկե խողովակների պահեստ է այրվում, հրդեհի մակերեսը կազմում է 2 հազար քառակուսի մետր։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել են ՌԴ ԱԻՆ-ում։
SHOT-ի տեղեկացմամբ՝ կրակն ընդգրկել է @Сторекс@ ընկերության շենքը Ռամենսկի ավանում, պահեստում պալետներ են, բեռնող տեխնիկա, ինչպես նաեւ այլ սարքավորումներ։ 30 մարդ տարհանվել է շենքից, տեղում աշխատում են տասը հրշեջ հաշվարկներ։ Հրկիզման պատճառները պարզվում են։
70 փրկարարներ եւ 22 հատուկ մեքենաներ հենց հիմա մարում են կրակը։ Ձեռնարկության 40 աշխատողներ կարողացել են ինքնուրույն դուրս գալ շենքից։ Նախնական տվյալներով՝ ներսում կարող են մարդիկ լինել, տեղեկացնում է Mash-ը։