News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

«Հըզբոլլահ» շիա կուսակցության զինված թևը թելեգրամյան ալիքի հայտարարության մեջ ստանձնել է Խիրբեթ Մաեր սահմանամերձ շրջանում իսրայելական բանակի հրետանային բազայի ուղղությամբ հրթիռակոծության պատասխանատվությունը։

Ըստ հաղորդագրության՝ թիրախին ճշգրիտ հարվածի արդյունքում զոհվել և վիրավորվել են իսրայելցի զինվորականներ: Նշվում է, որ գնդակոծության են ենթարկվել նաև Վերին Գալիլեայի Մետուլա բնակավայրի մերձակայքում Իսրայելի մեքենայացված պարեկային խմբերը։

«Իսլամական դիմադրության մարտիկներն այս գործողություններն իրականացրել են՝ ի պատասխան հարավային Լիբանանի քաղաքացիական բնակավայրերի վրա հակառակորդի ուժերի հարձակումների», - ասված է «Հըզբոլլահի» տարածած  հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ