Տավուշի մարզպետարաում տեղյակ չեն, թե մարզպետը ում հետ է հանդիպման այս պահին:
NEWS.am–ին այն հարցին, թե Տավուշի մարզպետը ում հետ է հանդիպման գնացել, մարզպետարանից այդպես էլ հստակ պատասխան չտվեցին։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է մի խումբ կիրանցիների հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Տավուշի մարզպետը։ Մինչ կառավարության շենք մտնելը կիրանցիները հրաժարվել են պատասխանել լրագրողներին հարցերին։
Նշենք, որ կառավարություն եկած կիրանցիներից մեկի տան միջով է անցնելու սահմանը։