News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գլխավոր տնօրեն Պիեռ Կրեյնբյուլը հայտարարել է, որ կազմակերպությունը չի ստանձնի ՄԱԿ-ին առընթեր Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գործառույթները։

«Մեր մանդատները բոլորովին տարբեր են: UNRWA-ն իր մանդատը ստացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից, իսկ ԿԽՄԿ-ը՝ Ժնևի կոնվենցիաներից։ Ուստի ԿԽՄԿ-ն չի ստանձնի UNRWA-ի մանդատը: Մենք արդեն բավականաչափ աշխատանք ունենք անելու, չենք ձգտում փոխարինել այլ կազմակերպությունների»,- Le Temps-ին տված հարցազրույցում ասել է Կրեյնբյուլը:

Իսրայելական հետախուզությունը պնդում է, որ UNRWA-ի առնվազն 12 աշխատակից ներգրավված է եղել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 1200 իսրայելցի, իսկ մոտ 250-ը գերեվարվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազայի հատվածի ափերի մոտ ծովային նավամատույց է բացվել՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար
Սպասվում է, որ ժամանակավոր լողացող նավամատույցը կկարողանա տեղավորել մինչև 150 բեռնատար սնունդ, որոնք մատակարարվում են Միջերկրական ծովում նավերով ամեն օր...
Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը
Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու՝ թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները Գազայի վրա...
Իսրայելը շրջանցում է Գազայում հրադադարի հասնելու ջանքերը. Եգիպտոսի նախագահ
Սիսին հավելել է, որ Իսրայելն իր ռազմական գործողությունները Եգիպտոսի հետ սահմանամերձ Ռաֆահում շարունակելով՝ քաղաքի սահմանային անցակետն օգտագործում է պաղեստինյան կողմում Գազայի պաշարումն ուժեղացնելու նպատակով...
Արաբական երկրների ղեկավարները կպահանջեն ՄԱԿ խաղաղապահներ մտցնել Պաղեստին. ԶԼՄ
Արաբական պետությունների լիգան կպահանջի խաղաղապահներ մցտնել Պաղեստին...
Կարմիր մահիկը զգուշացնում է Գազայում սպասվող սովի մասին
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը նախազգուշացնում է Գազայի հատվածում մարդասիրական...
Գազայի հյուսիսում և հարավում լարվածության աճի հետևանքով ավելի քան կես միլիոն պաղեստինցիներ լքել են իրենց տները. ՄԱԿ
Գազայի հարավում գտնվող Ռաֆահից վերջին շաբաթվա ընթացքում մոտ 450 հազար պաղեստինցի է արտաքսվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ