News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը


Սա ժողովրդային շարժում է, ով ինչպես ուզում է՝ արտահայտվում է. կարող են, օրինակ, նստել, հաց չուտել, ասել՝ այսպես մեր անհամաձայնությունն ենք հայտնում այս գործընթացին: Այս  մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Կիրանցում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Ուրախ եմ, որ տարբեր միավորումներ, կազմակերպություններ, անհատներ արձագանքել են ոչ թե իմ խոսքին անպայման, այլ արձագանքելն են այս մարդկանց աղաղակին: Երբ միասնության մասին եք խոսում, դա կեղծ միավորումներով չի լինում: Լինում է նպատակի, գաղափարի շուրջ»,-ասաց նա:

Սրբազանի խոսքով, իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել, պառակտել. «Ընտանիք չկա, որ իրար հետ թշնամի չեն մարդիկ, ընտանիք չկա, որ մարդը չի կարողանում իր ցավն արտահայտել որեւէ կերպով, որովհետեւ հանկարծ եղբայրը, քույրը, ամուսինը, կինը, երեխաները կսկսեն թշնամանալ, հակառակվել: Ամեն տեղ է այսպես:

Այս գյուղերում մարդիկ ապրել են տարբերություններով, հազար ու մի խնդիրներ են ունեցել, կռիվներ, վեճեր, բաժանումներ, բայց մեկ բան են ունեցել, որ բոլորն այդ գաղափարով նույնն են եղել՝ դա սահմանն է, սահմանապահ լինելու կոչումը: Այդ հարցում ոչ ոք տարբեր չի եղել՝ լինի Կիրանցում, Բաղանիսում, Ոսկեպարում, Բերքաբերում, Կոթիում մինչեւ Չինարի:

Հիմա էս մարդիկ եկել են, սահմանն էլ են բաժանում: Գյուղում 10 հոգի կարող է դեմ լինել զիջումների ծրագրին, 10 հոգի՝ դեմ: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք այդ թշնամությունը: Դավաճան, հողատու եւ այլ պիտակներ: Գյուղի միակ պատվարը միասին լինելու, որը երբեք չի խախտվել, հիմա ի՞նչ է տեղի ունենալու, թշնամություն»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխող կուսակցության պատգամավորը պատասխանել է Սահմանադրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին
Կարծում ենք՝ անիմաստ ձգձգումներն իմաստ չունեն...
Տավուշում դիրքերի փոփոխություն  եղե՞լ է. ՊՆ փոխնախարարը հստակ պատասխան չտվեց
Այդ տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահ զորքերը...
Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին. ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին
Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները...
Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ. Անդրանիկ Թեւանյան
Վրաստանը դեռ դիմադրում է։ Փաշինյանը Զելենսկու հետ մրցում է, թե ով...
Բաքվի բարբարոսկան վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է նոր պահանջի և նախապայմանի. Ոսկանյան
Անիմաստ պատրանքը, թե թշնամու հետ հնարավոր է իրական խաղաղություն, մեր պետությունը ստորացուցիչ ստրկացման և կործանման տանող ուղիղ ճանապարհ է...
Իսկանդարյան. Ադրբեջանին տարածքներ զիջել և մտածել, որ նա այլևս չի ցանկանա նորերը, այնքան էլ լուրջ չէ
Նրանք տվել են Ադրբեջանին, նա էլ վերցրել է: Չպիտի՞ վերցներ։ Երբ Ադրբեջանը սկսի ինչ-որ բան հետ տալ, այն...
Ամենաշատ