News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Իշխանությունները Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը բացատրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացման նկատառումներով, ինչը բացարձակ մերկապարանոց է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

Նա նկատեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգը եւ մասնավորապես գազատրանսպորտային համակարգը, գազամատակարարումը առավել քան դիվերսիֆիկցված է. «Լինելով բավականին փոքր շուկա, որ տրեկան սպառում է լավագույն դեպքում մինչեւ 2,5 մլրդ խմ գազ, հայաստան մուտք է գործում երկու գազամուղ՝ հյուսիսայինը եւ Իրան-Հայաստան գազամուղը: Միայն Իրան Հայաստան գազամուղով տարեկան հնարավոր է ներկրել մինչեւ 2,3 մլրդ խմ գազ: Այսինքնմոտավորապես այն ծավալը, որ տարեկան սպառվում է ՀՀ-ում: Ուստի սա որեւէ աղերս չունի դիվերսիֆիկացման հետ, սա ավելի շատ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում է»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, թե տեխնիկապես ինչպես պետք է ադրբեջանական գազը մտնի Հայաստան, փորձագետն ասաց. «Կա երկու ուղի, առաջինը Վրաստանի տարածքով, ինչպես դա եղավ 2021-ի մարտին, երբ Հյուսիսային գազամուղի շինարարության աշխատանքների պատճառով գազի մատակարարումը ՌԴ-ից դադարեցված էր եւ մոտ 2 շաբաթ մենք Ադրբեջանից Վրաստանի տարածքով բնական գազ էինք ներկրում: Խոսքը 150 մլն խմ գազի մասին է: Երկրորդը նոր ենթակառուցվածքների ձեւավորումն է. մասնավորապես, խոսքը կարող է լինել Ղազախ-Երեւան դեռեւս ԽՍՀՄ օրոք գործող գազամուղի մասին: Դրա վերագործարկման, փաստացի զրոյից կառուցման համար Հայաստանը չունի որեւէ իրական ֆինանսական եւ նյութական միջոցներ: Ադրբեջանն էլ չի կարող նման նպատակադրում ունենալ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի փակուղային է, այն չի կարող հանդես գալ որպես տարանցման գոտի ադրբեջանական գազի վերարտահանման համար: Հետեւաբար, նպատակահարմար չէ նման մեծ ներդրումներ իրականացնել: Մնում է վրացական տարբերակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյան
Իմ հետևությունը երեկվա տեսածից միարժեք է՝ եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս…
«Առանց մեռել, սգի մեջ ենք»․ Կիրանցի բնակիչը՝ Բագրատ Սրբազանին
Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը․․․
Հայաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և՛ սահմանազատման, և՛ սահմանագծման վերաբերյալ. Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ ձեռք են բերվել դրական պայմանավորվածություններ...
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Թաթոյան
Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց...
Կիրանցում մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի, այսպիսով գյուղը կիսելով 2 մասի. Գառնիկ Դանիելյան
Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են՝ դաշտերով, ձորերով հասել ենք կիրանցի մատույցները․․․
Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ
Գյուղացիները շատ լարված են, հատկապես առավոտյան տեղադրված սյուները տեսնելուց հետո․․․
Ամենաշատ