News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Լեհ ֆերմերները երկուշաբթի առավոտյան ավարտեցին բողոքի ցույցը Ուկրաինայի հետ սահմանի վերջին՝ Ռավա Ռուսկայա-Հրեբեն, արգելափակված անցակետերի մոտ, և այնտեղ վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը։

«Բեռնատարների հաշվառումն ու սահմանով անցումը երկու ուղղություններով իրականացվում է սովորական ռեժիմով»,- հայտնել են Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունից։

Ինչպես «Ուկրաինսկայա պրավդա»-ի համար պարզաբանել է Պետական ​​սահմանապահ ծառայությունը, ներկայումս ապաշրջափակված են Լեհաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը։

Միաժամանակ, ըստ առկա տեղեկատվության, հացահատիկային մշակաբույսեր տեղափոխող բեռնատարներին թույլ չի տրվի Ռավա Ռուսկայով մուտք գործել Լեհաստան։ Այս տեսակի բեռները կարող են Լեհաստանի տարածքով երթեւեկել բացառապես տարանցիկ ռեժիմով։

Լեհ ֆերմերների և բեռնատարների բողոքի ցույցերը շարունակվում են անցյալ տարվա աշնանից: Նրանք բողոքում էին Եվրահանձնաժողովի արտոնությունների դեմ՝ Ուկրաինայից գյուղատնտեսական և պարենային ապրանքների ներմուծման համար, ինչի պատճառով լեհ ֆերմերները պարտվում են ուկրաինացիների հետ մրցակցությանը։

Լեհաստանի գյուղատնտեսության նախարար Չեսլավ Սեկյերսկին ասել է, որ Լեհաստանը և սահմանամերձ այլ երկրները ամենաշատն են տուժել առևտուրն ազատականացնելու ԵՄ որոշումից, քանի որ Ուկրաինայից ապրանքների ներհոսքն անարդարացիորեն իջեցնում է գները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ