News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Financial Times-ը նշում է, որ արևմտյան խոշորագույն բանկերը, որոնք շարունակում են իրենց գործունեությունը Ռուսաստանում, անցյալ տարի վճարել են ավելի քան 800 միլիոն եվրո հարկ՝ չորս անգամ ավելի, քան մինչև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմ սկսելը։

Ռուսաստանում ակտիվների չափով եվրոպական յոթ խոշորագույն բանկերը՝ Raiffeisen Bank-ը, UniCredit-ը, ING-ը, Commerzbank-ը, Deutsche Bank-ը, Intesa Sanpaolo-ն և OTP-ը, 2023 թվականին հայտնել են ավելի քան 3 միլիարդ եվրոյի ընդհանուր շահույթի մասին:

Այս շահույթը 3 անգամ ավելի է եղել, քան 2021 թվականին, և մասամբ ստացվել է միջոցներից, որոնք բանկերը չեն կարող դուրս բերել Ռուսաստանից, գրում է պարբերականը։

Շահույթի աճը հանգեցրել է նրան, որ եվրոպական բանկերը վճարել են մոտ 800 միլիոն եվրո հարկեր՝ 2021 թվականի 200 միլիոն եվրոյի դիմաց, ցույց է տալիս Financial Times-ի վերլուծությունը:

Եվրոպական բանկերի վճարած հարկերը համարժեք են 2024 թվականի համար Ռուսաստանի բյուջեի բոլոր ակնկալվող «ոչ էներգետիկ» եկամուտների մոտավորապես 0,4%-ին, նշում է պարբերականը։

Օտարերկրյա բանկերը շահել են ոչ միայն Ռուսաստանում բարձր տոկոսադրույքներից, այլեւ ռուսական բանկերի դեմ միջազգային պատժամիջոցներից։ Նման միջոցները զրկել են Ռուսաստանից հեռացած իրենց մրցակիցներին միջազգային վճարային համակարգերի հասանելիությունից և մեծացրել արևմտյան բանկերի գրավչությունը երկրում հաճախորդների համար:

Եվրոպական բանկերի հարկային վճարումների կեսից ավելին բաժին է ընկնում ավստրիական Raiffeisen-ին, որը Ռուսաստանում ամենամեծ ներկայությունն ունի արևմտյան բանկերի դուստր ձեռնարկությունների շարքում։ Միաժամանակ Deutsche Bank-ը, հունգարական OTP-ն և Commerzbank-ը զգալիորեն կրճատել են իրենց ներկայությունը Ռուսաստանում, որն առանց այդ էլ փոքր էր Raiffeisen-ի համեմատ։

«Մենք ոչինչ չենք կարող անել ռուսական ավանդների հետ, բացի դրանք Կենտրոնական բանկում պահելուց. Հետևաբար, երբ տոկոսադրույքները բարձրացան, մեր շահույթը նույնպես ավելացավ», - պարբերականին ասել է ռուսական դուստր ընկերություն ունեցող եվրոպական բանկի թոփ-մենեջերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմսվիսբանկը ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՎԶԵԲ-ից՝ ՓՄՁ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Բանկի այս ծրագրերի ներքո ֆինանսավորումը  հասանելի է նաև  մայրաքաղաքից դուրս` շրջաններում՝ ավելի երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու և նոր հաճախորդներ ներգրավելու միջոցով:...
Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր
Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը իրականացվելու է 2024 թվականի մայիսի 15-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 14-ը ներառյալ...
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները (ֆոտո)
Բարձր ենք գնահատում ՎԶԵԲ հետ համագործակցությունը: Կարող ենք փաստել, որ միջոցառմանը մասնակցությունը շատ արդյունավետ էր Բանկի համար...
Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ հետ (ֆոտո)
Մեր այս առաջին փոքրիկ քայլն այն բանի ապացույցն է, թե որքան ենք մենք հավատում Հայաստանի ապագային...
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում...
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Փոքր տարիքից երեխաներին փողի կառավարում ուսուցանելը հիմք է ստեղծում ապահով և բարեկեցիկ ապագայի համար...
Ամենաշատ