News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկի ապրիլի 30-ին։ Ընդդիմադիրներն այն համարում են ռուսական օրենքի անալոգը։ Այս մասին հայտնել է իրավաբանական հարցերի կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին, տեղեկացրել է SOVA-ն։

«Ապատեղեկատվություն մի տարածեք։ Նիստը կկայանա վաղը, եւ ապատեղեկատվություն մի տարածեք, ասես թե նիստը նշանակված է այսօր»,- ասել է նա։

Օրենքի քննարկումը իրավաբանական կոմիտեի նիստում աղմկալի իրավիճակում է տեղի ունենում։

Ընդդիմության մի քանի պատգամավորներ ստիպված են եղել հեռանալ կոմիտեի լսումներից. նրանց հեռացրել է Անրի Օխանաշվիլին, քանի որ նրանցից ոմանք նշել են անջատված բարձրախոսի մասին, իսկ մեկն էլ նկատողություններ է արել, այլ ոչ թե քննարկել օրենքը ըստ հոդվածների, ինչպես նախատեսված է կանոնակարգով։

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության անդամները հեռացել են լսումներից իրենց նախաձեռնությամբ։ Նրանք «Երազանքին» մեղադրել են այն բանում, որ իշխանական կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի հասնի իր նպատակին՝ օգտագործելով «Ազգային շարժմանը»։

Հիշեցնենք, որ Վրաստանի հանրության մի մասը՝ ՀԿ-ներ, ընդդիմադիր կուսակցություններ, ուսանողներ եւ վրացի երիտասարդության այլ ներկայացուցիչներ, բողոքում են օրենքի ընդունման դեմ՝ այն համարելով «օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի» անալոգը։

Ապրիլի 29-ին իշխանական «Վրացական երազանք» կուսակցությունը կփորձի բացատրել ընտրողներին, թե ինչու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ռուսական «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» անալոգը չէ։ Իշխանական կուսակցությունում միջոցառումն անվանել են «համաժողովրդական քննարկում»։ Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը ցանկանում է հանրահավաքի «քշել» պետծառայողներին եւ հայտարարել, որ օրենքի կողմնակիցների թիվն էլ քիչ չէ։

Իշխանության ընդդիմախոսները մտադիր են հակահանրահավաք իրականացնել նորից ապրիլի 29-ին, բայց արդեն Վակեի այգում ժամը 17.00-ին։

Բողոքի ակցիա տեղի կունենա նաեւ Բաթումում. մի շարք ՀԿ-ներ քաղաքացիներին  կոչ են անում հանրահավաքի դուրս գալ ապրիլի 29-ին։

Եվ մեկ ակցիա տեղի կունենա ապրիլի 30-ին. երիտասարդական մի շարք շարժումներ ենթադրում են, որ «Երազանքը» նախատեսում է երկրորդ լսմամբ քննարկել օրենքը ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 2-ին կամ 3-ին։

Հիշեցնենք, որ Վրաստանում ապրիլի 15-ից «Ոչ ռուսական օրենքին» հանրահավաքներ են տեղի ունենում «Վրացական երազանքի» նախաձեռնած «Օտարերկրա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ։ Այդ օրը իրավական հարցերի խորհրդարանական կոմիտեն սկսել է օրինագծի քննարկումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ցուցարարներին աջակցել են Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները
Մենք եկել ենք Վրաստան որպես ձեր ամենամոտ ընկերներ, որոնք մտածում են Վրաստանի և նրա ժողովրդի մասին...
Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունն օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով բոյկոտ է հայտարարել
Մասնավորապես, բոյկոտ են հայտարարել «Լելո» եւ «Ազգային շարժում» խմբակցությունները...
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Կողմ է քվեարկել 84 պատգամավոր՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և դրա արբանյակների անդամները...
Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջեւ քաշքշուկ է սկսվել
Խորհրդարանական ընդդիմության եւ մեծամասնության պատգամավորների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել...
Վրաստանի ընդդիմությունը հանդիպում է անցկացնում ԵՄ երկրների արտաքին քաղաքական կոմիտեների ղեկավարների հետ
Վրաստանի ընդդիմությունը հանդիպումներ է ունենում ԵՄ երկրների կոմիտեների հետ...
Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում բռնել են 20 մարդու. Վրաստանի ՆԳՆ
Հանրահավաքի 20 մասնակից ձերբակալվել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ