News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Բելառուսի ՆԳՆ-ն Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը (DW, ՌԴ-ում համարվում է օտարերկրյա գործակալ) համարել է ծայրահեղական կազմավորում եւ արգելել նրա գործունեությունը երկրի տարածքում։ Այն մտցվել է ծայրահեղական գործունեություն իրականացնող կազմավորումների ցուցակ, որը հրապարակվել է ՆԳՆ կայքում։

«DW Беларусь» ընդհանուր անունը կրող ինտերնետ ռեսուրսի ստեղծողների, այլ մասնակիցների խումբը իրականացնում է ծայրչհեղական գործունեություն»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

Բելառուսի ՆԳՆ եւ ԿԳԲ որոշումներով արգելվել է 199 ծայրահեղական կազմավորումների գործունեությունը։ Դրանց հիմնադիրների, ղեկավարների եւ մասնակիցների գործողությունները պարունակում են հանցակազմ, որը նախատեսված է Բելառուսի Քրեական օրենսգրքի 361-1 հոդվածով («Ծայրահեղական կազմավորման ստեղծում կամ մասնակցություն այդ կազմավորմանը»), որով ենթադրվում է պատիժ՝ մինչեւ յոթ տարվա ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատապարտում ենք ոստիկանների կողմից լրագրողների և օպերատորների դեմ ոչնչով չարդարացված ուժի կիրառումը. հայտարարություն
Լրագրողական մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ...
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչով դիմում ՆԳՆ-ին եւ ՔԿ-ին
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ...
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Ամենաշատ