Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությունը երկուշաբթի կայցելի Կահիրե՝ Գազայի հատվածում հրադադարի ապահովմանն ուղղված բանակցությունների համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով շարժման ներկայացուցչին։
Աղբյուրը նշում է, որ պատվիրակությունը կքննարկի միջնորդներ Կատարին և Եգիպտոսին ՀԱՄԱՍ-ի ներկայացրած զինադադարի առաջարկը, ինչպես նաև Իսրայելի պատասխանը:
Վերջին առաջարկների մանրամասները, սակայն, նա չի բացահայտել։