News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Գերմանիային անհրաժեշտ է տնտեսական շրջադարձ՝ իր աշխարհաքաղաքական դիրքն ապահովելու համար, շաբաթ օրը հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, տեղեկացնում է Reuters-ը։

Ըստ նրա, Գերմանիայի տնտեսական թուլությունը հետևանքներ ունի անվտանգության և աշխարհաքաղաքականության տեսանկյունից։

«Մեզ անհրաժեշտ է տնտեսական շրջադարձ, քանի որ, ի վերջո, տնտեսական հզորությունը նույնպես աշխարհաքաղաքական գործոն է», - ասել է Լինդները Բեռլինում իր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համաժողովում՝ նկատի ունենալով ուկրաինական պատերազմը:

«Պուտինի նպատակը մեզ գերազանցելն է, և մենք երբեք չպետք է դա թույլ տանք,- ասել է նա:- Բայց նրա դեմ անհրաժեշտ միջոցներ ունենալու համար տնտեսական աճ է անհրաժեշտ»։

Անցյալ տարի Գերմանիայի տնտեսությունն ամենաթույլն էր եվրոգոտու խոշոր երկրների շարքում, քանի որ իրենց ազդեցությունը թողեցին էներգակիրների բարձր գները, թույլ համաշխարհային պատվերները և ռեկորդային բարձր տոկոսադրույքները:

Այս տարին նույնպես դժվար է լինելու նաև Եվրոպայի խոշորագույն տնտեսության համար։

«Համաշխարհային տնտեսության զարգացման  հեռանկարները» զեկույցում Արժույթի միջազգային հիմնադրամը երկու տարվա համար կրճատել է Գերմանիայի ՀՆԱ-ի կանխատեսումները 0,3 տոկոսային կետով՝ այս տարի ակնկալելով 0,2% աճ, իսկ 2025 թվականին՝ 1,3%:

Այդ կանխատեսումները ցածր են 2024 թվականի համար 0,8% և եվրգոտու համար 2025 թվականի 1,5% գնահատականներից, ինչը վկայում է այն մասին, որ Գերմանիան նահանջել դաշինքում խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրի դիրքերից  անցյալ տարվա անկումից հետո:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ