News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Փողոցային պայքարը, առաջին հերթին, ուղղված է ուժային կառույցներում ճեղքվածք առաջացնելուն, որը կարող է թուլացնել իշխանության դիրքերը։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ 2022 թվականին հասարակությունը գրեթե հասնում էր այդ նպատակին։ Հակոբյանը նշել է, որ Դիմադրության շարժման ակցիաների ժամանակ փողոցում մարդկանց թիվը չէր զիջում 2018-ի ակցիաների ժամանակ փողոց դուրս եկած մարդկանց թվին, պարզապես Նիկոլ Փաշինյանը կարողացել է առավելագույնս օգտագործել ռեսուրսները։

«Որպեսզի ուժային կառույցները դադարեցնեն անօրինական հրամաններ կատարելը կամ անհամաչափ ուժ չկիրառեն, նրանք պետք է սկսեն վախենալ ապագա գործընթացներից, նրանց ուղեղներում  պետք է սերմանվի իշխանափոխության կասկածը։

Եթե ​​փողոցում գոնե 10 հազար մարդ լինի, դա եղանակ կստեղծի, քանի որ այս դեպքում ոստիկանների համար դժվար կլինի պայքարել այն գործիքներով, որոնք հիմա կիրառում են։ Բայց կրիտիկական զանգված հասկացությունն ինչ-որ ստանդարտ թիվ չի»,- նշել է Հակոբյանը։

Փորձագետի գնահատմամբ՝ մինչև 2018 թվականի ապրիլի 22-ը փողոցում կրիտիկական զանգվածը չէր գերազանցում 30 հազար մարդը։

«Երբ հասարակության մեջ ապատիա է տիրում, և ամեն ինչ որոշում է փողոցը, հաղթում է այն ուժը, որը վայելում է փողոցի աջակցությունը։ Փողոցային պայքարի պայմաններում ոչ մի իշխանություն ինքնակամ չի հեռանում, դա միշտ էլ ճնշման արդյունք է: Իշխանությունը պետք է հաշվի առնի ոչ միայն ընտրազանգվածային, իմիջային, ուժային և այլ ռեսուրսներ, այլև՝ հաշվի նստի արտաքին խաղացողների արձագանքի հետ։ Երբ ռեսուրսների մեծ մասը սպառվում է, ժամանակ իշխանությունը հեռանում է: Ընդ որում, ոմանք հեռանում են դեմքը փրկելով, ոմանք էլ՝ ոչ»,- հավելել է փորձագետը։

Վիգեն Հակոբյանը շեշտել է, որ իշխանափոխության հարցում ճանապարհ փակելը ռազմավարական տեսանկյունից ինքնանպատակ չի կարող լինել, այլ միայն գործոններից մեկն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ