News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը, վերջնահաշվում այն զավթելը՝ կործանելով Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

«Տավուշում հիմա ձայն չեն հանի, ավելի՛ն, լուռ կհետևեն, հանդես կգան խաղաղասերի դիրքերից, իբրև թե համաձայն են դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, իրականում ստանալով հնարավորը՝ չեն զիջի ոչինչ։ Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան Վայոց Ձորի ու Սյունիքի հատվածներում՝ վիժեցնելով իբրև թե ընթացող խաղաղ կարգավորման գործընթացը։

Չհասկանալ այս պարզ իողությունը, նշանակում է ոչինչ չհասկանալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունից, և մեծ խաղացողների հետապնդած ռազմավարական շահերից, կամ լինել սեփական շահերը ոտնակոխ անող «Խաղաղասեր»,- ասաց նա:

Նորիկյանը հավելեց, որ «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում պետք է հստակեցվի, թե՞.

  1. Կողմերը ո՞ր թվականի քարտեզներով են առաջնորդվում։
  2. Ադրբեջանը պետք է աներկբայորեն հայտարարի, որ իր զորքերը հնարավորինս սեղմ ժամկետներում դուրս է բերում ՀՀ զավթված բոլոր տրածքներից։
  3. Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի հաստատումը, ներկայումս ընթացող անօրինական գործընթացը պետք է դադարեցվի, իսկ կանոնագրքի հաստատումից հետո երկու կողմից էլ հնարավոր տարածքների վերադարձն ու հստակեցման գործընթացը պետք է տեղի է ունենա միաժամանակ։

«Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ «Արդար Հայաստան» կուսակցությունը քննարկում է ՀՀ կառավարության ու ՀՀ վարչապետի՝ վերը նշված հարցերի կապակցությամբ ընդունված որոշումները ՀՀ սահմանադրական ու ՀՀ վարչական դատարաններում վիճարկելու իրավական հնարավորությունները»,- հայտարարեց Նորիկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ հանրապետությամբ։ Այսօր ճանապարհներ էին փակվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ողջ հանրապետությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի հատվածում սահմանային 12 կետերից 3-ը առավել զգայուն են, այդտեղ սանտիմետրերը նշանակություն ունեն. Փաշինյան
Մենք պետք է մի քիչ շատ չարչարվենք այդ սանտիմետրերը ճշտելու համար...
Եթե կասեցնենք սահմանազատումը, սկսվելու է պատերազմ. Փաշինյան
Նրանք, որոնք ասում են՝ կասեցնել սահմանազատումը, իրենց նպատակն է սադրել պատերազմ, ապահովել իշխանափոխություն ոչ ընտրական ճանապարհով...
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել պատերազմը բացառելու համար. Նիկոլ Փաշինյան
2021–22թթ էսկալացիաները միջազգային հարթակներում շատ դեպքերում բացատրվել են ադրբեջանական չորս գյուղերի գործոնով, մենք հայտնվել ենք պատասխանողի դերում...
Այդ փաթեթը իրավական ուժ չի ստացել. Փաշինյանը՝ 1988-ին տեղի ունեցած սահմանազատման մասին
Շատ է խոսվում 1980-ականների սահմանազատման աշխատանքների մասին...
«Ըստ ԽՍՀՄ վերջին քարտեզների». Փաշինյանը խուսափեց ասել՝ կոնկրետ որ քարտեզների հիման վրա է տեղի ունենում սահմանազատումը
Ալմա-Աթայի հռրակագիրը խաղաղության պայմնագրում ներառելու հարցը այն...
Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշում, ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են. Փաշինյան
Հայաստան գոյության նպատակը ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության...
Ամենաշատ