News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

Ալիևը Բեռլինում է՝ մասնակցելու «15-րդ Պետերբերգի կլիմայի երկխոսություն» բարձր մակարդակի սեգմենտի հանդիպմանը։

Այցի ընթացքում տեղի են ունեցել դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որոնք ավարտվել են համատեղ մամուլի ասուլիսով։

«Մեր նավթի և գազի պաշարների կարիքը, այդ թվում՝ եվրոպական շուկաներում, դեռ երկար տարիներ կլինի», - ասել է Ալիևը։ Հիշելով 2022 թվականին ԵՄ-ի հետ էներգետիկ ոլորտում գործընկերության համաձայնագրի ստորագրումը, Ալիևն ասել է, որ այսօր ավելանում են ադրբեջանական գազի մատակարարումները Եվրամիություն։ Նրա խոսքով, Եվրոպայում աճում է բնական գազի՝ նոր աղբյուրներից ստացվող գազի պահանջարկը։ «Եթե 2021 թվականին մենք 8 միլիարդ խորանարդ մետր գազ ենք մատակարարել Եվրամիության երկրներին, ապա այս տարի այդ թիվը հասել է 12 միլիարդի։ Մենք լրացուցիչ ներդրումներ ենք կատարում և լրացուցիչ միջոցներ ենք հատկացնում այդ հարցում եվրոպական երկրներին աջակցելու համար»,- նշել է Ալիևը։ «Հետևաբար, Ադրբեջանը, որը հարուստ է ինչպես ավանդական էներգիայով, այնպես էլ վերականգնվող էներգիայով, երկար տարիներ կշարունակի մնալ Եվրոպայի կարևոր գործընկերը»:

«Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար»,- ի պատասխան ասել է Օլաֆ Շոլցը։ Նա նշել է, որ կարևոր է նաև, որ ածխաջրածիններ արտադրող երկրները նվազեցնեն այդ վառելիքի օգտագործումը. «Սա մեզ որոշակի հնարավորություններ է տալիս։ COP28-ը հաջողություն էր, և ես հավատում եմ Բաքվում հաջող COP29-ի անցկացմանը»:

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն անձամբ էր մեկնել Բաքու՝ ստորագրելու էներգետիկ գործընկերության խորացման մասին հուշագիրը, որտեղ Ադրբեջանն անվանել է «հուսալի և վստահելի գործընկեր»։ Արդեն Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան համաձայնագիր են ստորագրել ադրբեջանական էլեկտրաէներգիայի մատակարարման մասին։ Ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով այնտեղ ողջունել է Ալիևին։

Եվրոպացի պաշտոնյաների նման պահվածքը դժվար է որակել որպես այլ բան, քան օրհնություն հետագա անպատիժ հանցագործությունների համար։ Իհարկե էներգետիկ ռեսուրսների դիմաց դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
Ամենաշատ