News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող հոդվածը: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Վերջին տարիների ընթացքում դրանք, ըստ էության, փոփոխությունների չեն ենթարկվել:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների: Կսահմանվի պետական տուրք տեղորոշող սարքերով տրանսպորտային միջոցների երթուղու դիտարկման համար, մաքսային փորձաքննությունների իրականացման համար կսահմանվեն պետական տուրքի դրույքաչափեր: Պետական տուրքի յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվում է պետական տուրքի վճարման ժամկետների սահմանում: Կհստակեցվի պետական տուրքից ազատման արտոնությունների շրջանակը:

«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Հարցը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Ըստ զեկուցողի` առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, միատեսակ վարչարարության իրականացմանը:

Կփոփոխվեն ժամանակավոր պահպանության համար գործող դրույքաչափերը. դրանք կսահմանվեն ըստ քաշի: Գործող 4 տիպի հայտարարագրերից յուրաքանչյուրի համար կնախատեսվեն առանձին դրույքաչափեր` կախված ապրանքի քաշից: Վերանայվում է մաքսային ուղեկցման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը: Լրացուցիչ արտոնությամբ մինչև ապրանքի ժամանումը նախնական տեղեկատվություն ներկայացնող արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կազատվեն երկրի ներսում տարանցման հայտարարագիր լրացնելու համար սահմանված պետական տուրքից:

Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Երկրորդ ընթերցմամբ են քննարկվել և դրական եզրակացություն ստացել «Պետական տուրքի մասին» և «Ավիացիայի մասին» օրենքներում առաջարկվող կարգավորումները: Առաջինից երկրորդ ընթերցում տեխնիկական փոփոխություններ են կատարվել:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

Զեկուցողի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են տեխնիկական փոփոխություններ: Լրամշակված նախաձեռնությունը ևս արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ