News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Մենք արդեն այստեղ տեղադրել ենք երկու վրան, որոնցին մեկը լինելու է աշխատանքները համակարգող խորհրդի վրանը, մյուսը՝ ինֆորմացիոն կենտրոն՝ մեդիա ներկայացուցիչների համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանց գյուղում հայտարարեց քաղաքագետ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:

«Մենք լրատվամիջոցների համար ստեղծում ենք պայմաններ, համակարգիչներ, ինտերնետ կապ, որ կարողանաք լրատվությունը այստեղից սփռեք, հեռարձակեք: Եթե տեսնենք, որ շատ լուրջ աշխատանք։ է կատարվում, մենք մեր աշխատանքների թափը կավելացնենք եւ Կիրանցը իրար հետ կդարձնենք Հայաստանի պարտվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը: Դա որպես կարգապահ ճամբար օրինակ է ծառայելու մյուս մարզերում նման կենտրոնների ստեղծման համար: Մենք Կիրանցը պետք է դարձնենք ամենակարգապահ, կայծ տող կետը»,-ասաց նա:

Գասպարյանի խոսքով, սա վերկուսակցական, համազգային շարժում է, որտեղ կուսակցական գունավորումներ չկան, որտեղ կուսակցական տոմսի գույնը վճռորոշ չէ:

Նա տեղեկացրեց, որ ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը. «մենք ունենք մարդուժի հմալրման խնդիր: Տավուշւ մեր հայրենակիցներ, բոլոր նրանք, որոնք ուզում են իրենց մասնակցությունը բերել համակարգված գործողություններին, թող անպայման այսօր երեկոյան այցելեն Կիրանց: Կոչ եմ անում Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, մնացած բոլոր բնակավայրերում պայքարը տանել մինչեւ վերջ, չհիասթափվել, չխուսախաբվել, ոստիկանական գործողությունների պատճառով խռովկանի դիրք չընդունել եւ չհայտարարել, որ ես արեցի իմ անելիքը, մնացածը թող անեն: Այս ճամբարում գտնվողն մեր հայրենակիցները ունեն բացառապես մեկ խնդիր՝ հայի եւ Հայաստանի ազգային շահը դասել ամեն ինչից վեր: Մենք պետք է լինենք այս տարածաշրջանում, մեզ չեն հանելու: Որպեսզի մեզ չհանեն, մենք պետք է գլխահակ ման չգանք:

Մեզ փորձում են սեւ-սպիտակի բաժանել: Այս գալիք շարժումը սեւ-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության, ուժերը հավաքելու շարժում»,- ընդգծեց Աբրահամ Գասպարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում
Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ...
Խաղաղությունից հետո պետք է սահմանազատում իրականացնել․ ուսանող
Այն կառույցը, որը ստեղծվել է այդ սպառնալիքը վերացնելու համար, ոչ միայն այն չի կարողանում վերացնել, այլ․․․
Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Զախարովա
Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը...
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր…
Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան
Այո, այս շարժումն ուղղորդված է, ուղղորդված է Աստծո կողմից...
Ես չգիտեմ մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
Նիկոլը չի հոգնում մանիպուլացնել 2018թ. դրությամբ արցախյան հիմնախնդրի...
Ամենաշատ