Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ուրբաթ օրը Պեկինում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Բանակցությունների մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Բլինքենն ապրիլի 24-ից 26-ն այցով գտնվում է Չինաստանում, նա արդեն եղել է Շանհայում, որտեղ հանդիպել է Շանհայի կուսակցության կոմիտեի քարտուղար Չեն Ցզինինգի, բիզնեսի ներկայացուցիչների և ուսանողների հետ:
Հինգշաբթի օրը պետքարտուղարը ժամանել է Պեկին՝ Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ բանակցությունների համար։