News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Ղազախստանում հեղեղումների պատճառով նավթարդյունաբերման շուրջ 450 հորատանցք շարունակում է ջրի տակ մնալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասխատ Խասենովը։

«Ջրհեղեղները սկսվելու պահից ի վեր նավթի կորուստները կազմել են մոտ 20 հազար տոննա։ Ջրի   նահանջին համընթաց, հորատանցքերը գործարկվում են։ Ներկա պահի դրությամբ հեղեղված 673 հորատանցքից ջրի տակ է մնում մոտ 450 հորատանցք»,- ասել է Խասենովը։

Ապրիլի 18-ին Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հեղեղումների պատճառով Ակտոբեի և Ատիրաուի շրջաններում նավթ արդյունահանող մի շարք ձեռնարկություններ դադարեցրել են ավելի քան 630 հորատանցքի շահագործումը։  

Մարտին սկսված ջրհեղեղների պատճառով  արտակարգ իրավիճակ է հայտարարվել Ղազախստանի տասը շրջանում։ Այս պահին դրանցից չորսում շարունակվում են հեղեղումների դեմ պայքարի միջոցառումները։ Այս ընթացքում փրկարարներն ընդհանուր առմամբ տարհանել են ավելի քան 119 հազար մարդու։ Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայթյունից տուժածներից 2-ն ունեն մարմնի մակերեսի 60%-ի այրվածք՝ թոքերի վնասումով. Պայքարում ենք կյանքի համար. բժիշկ
Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 74 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 27 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական...
44-ամյա Կարապետը ցիստեռնի վարորդն է եղել. ՌԴ-ից գազը բերել են գիշերը. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է. Պատմում է կինը
Երեկվա գազալցակայանի պայթյունից հետո այրվածքներ ստացած 44-ամյա...
Տարեկան 500 մլն հարկ վճարողը գնո՞ւմ է սնանկության․ 99% պնդում ենք՝ դիտմամբ են պայթեցրել. «Գազ օիլ»-ի համասեփականատերեր
Կրկին անգամ ասում եմ՝ պատվեր են կատարել: Ես հիմա չեմ կարա անուններ ասել..
Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի 1 բենզինի ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով. Մանրամասներ՝ պայթյունից
Հունիսի 6-ին, ժամը 23.14-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային…
Ապօրինի կառուցված որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի․ Տիգրան Ավինյան
Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատաքները: Գործընթաց…
Ամենաշատ