Լարված իրավիճակ էր Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածում: Մարդիկ այստեղ փակել էին ճանապարհը: Նրանց հետ էին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը:
Ոստիկանները նախ պահանջեցին բացել ճանապարհը, ապա, բիրտ ուժ կիրառելով, սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Նրանց հետ էին նաև բերետավորները: Քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Քաղաքացիներից մեկն ընկավ գետնին, նրա ինքնազգացողությունը վատացավ:
Հիշեցնեմ, մինչև այդ հենց այդ հատվածում ուշաթափվել էր նաև ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: