News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այս նախագծով առաջարկում ենք վերանայել բուհերում  ընդունելության գործող կարգը, որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր մեխանիզմների մշակման եւ դրանց ներդրման ռազմավարական նպատակներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համաձապաստան նախագիծը:

Նա հիշեցրեց, որ Տավուշի մարզում 2021-2022 ուստարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը, եւ այս տարի արդեն ունենք նոր չափորոշիչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները: Հետեւաբար, այս պահին ընդունելության կարգում կատարում ենք փոփոխություններ, որը հնարավորություն կտա մեր առաջին շրջանավարտներին արդեն անցնել ընդունելության նոր համակարգով:

Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ, ինչը հանդիսանում է կրթության ոլորտի կարեւոր բարեփոխումների բաղադրիչ: Ըստ այդմ, ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաեւ բուհի համար ընդունելության քննություններ:

Կարգավորման նպատակը նաեւ այն է, որ հենց 2023-2024 ուստարվա ավարտից թեստերը, որոնց կազմակերպվում են քննությունները, նոր ձեւաչափով կիրառվեն եւ համապատասխանեն չափորոշչի բովանդակությունը: Սա նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն է՝ ուղղված նոր ծրագրային նյութի վերջնարդյունքների գնահատմանը:

Ավարտական քննությունների արդյունքները հիմք կհանդիսանան բուհ ընդունելության համար, իսկ 2026-ից այս համակարգն արդեն կգործի բոլոր շրջանավարտների համար:

Այս տարի Տավուշի շրջանավարտները, ինչպես բոլոր շրջանավարտները, ունեն երկու հնարավորություն միասնական քննություններ հանձնելու եւ սա իրենց համար կլինի հավելյալ հնարավորություն, որը կկազմակերպվի ընդունելության հիմնական փուլից հետո՝ հուլիսի սկզբին եւ դրանով նրանք կկարողանան մրցույթին մասնակցության ավելի լավ հնարավորություններ ստանալ»,-ասաց Անդրեասյանը:

Նա տեղեկացրեց, որ հիմա դպրոցի ավարտական փուլում հանձնում են երեք պարտադիր քննություն՝ հայոց լեզու-գրականություն, մաթեմատիկա եւ հայոց պատմություն. «Կան նաեւ ընտրական բաղադրիչով քննություններ, այն առարկաները, որոնցից շրջանավարտները քննություն հանձնելու կարիք կունենան: Ամբողջությամբ նոր թեստեր են մշակված»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ