News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


«Երկուշաբթի ես քննարկեցի, թե Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի 22-րդ հոդվածի միակ տրամաբանական մեկնաբանության համաձայն՝ պետք է ժամկետային սահմանափակում լինի, և դա վերաբերի միայն այն արարքներին և գործողություններին, որոնք տեղի են ունեցել այն ժամանակ, երբ վեճի մասնակից երկու կողմերն էլ կոնվենցիային միացած են եղել, այսինքն` կոնվենցիան նրանց նկատմամբ կիրառելի է եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ասաց Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինը:

«Թույլ տալ, որ Ադրբեջանը նման պահանջներ ներկայացնի նախքան 1996 թվականը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ կոնվենցիայի հետադարձ կիրառության լուրջ խնդիրների տեղիք կտա»,-հավելեց նա:

Լոուրենս Մարտինի խոսքով, հետադարձ կիրառության խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձում է 22-րդ հոդվածով հետ գնալ ժամանակի մեջ և պնդել, թե իրավունք ունի հարցեր բարձրացնել կոնվենցիայով Հայաստանի պարտավորությունների կատարման առնչությամբ այն ժամանակահատվածում, երբ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ այդ պարտավորությունները չի ունեցել:

Փաստաբան Լոուրենս Մարտինի խոսքով, Հայաստանը, 1993 թվականին միանալով Ռասայական խտրականության վերաբերյալ կոնվենցիային, մինչև 1996 թվականի սեպտեմբերը պարտավորություններ է ունեցել 140 պետությունների նկատմամբ, որոնց թվում Ադրբեջանը չկա: Ադրբեջանը այդ կոնվենցիայի միացել է 1996-ին:

«Երեկ առաջին անգամ Ադրբեջանն ընդունեց, որ սույն գործով նյութական պարտավորությունները  բոլորին վերաբերող չեն, այլ հավաքական պարտավորություններ են ՝ ուղղված ընդհանուր շահի պաշտպանությանը: Դրանք առաջանում են կոնվենցիային միացած պետությունների համար կոնվենցիային միացած այլ պետությունների նկատմամբ: Դատարանը նշել է, որ մասնակից յուրաքանչյուր պետություն շահագրգռված պետք է լինի տվյալ գործով այդ պարտավորությունների կատարմամբ: Այս ամենը հիմնավորվում է միջազգային իրավունքի ինստիտուտի բանաձևում, որը վերաբերում է միջազգային իրավունքի մեջ պարտավորություններին և erga omnes իրավունքներին»,-ասաց Լոուրենս Մարտինը:

Նրա խոսքով, պայմանագրային իրավունքները և պարտավորությունները իրենց բնույթով փաթեթային են, և մեր պարագայում եթե պետությունը որևէ պարտավորություն չունի պայմանագրի` իր համար ուժի մեջ մտնելուց առաջ որևէ գործողության կամ փաստի առնչությամբ, պետությունը չի կարող նաև այս փաստերի կամ գործողությունների հետ կապված որևէ իրավունք ունենալ:

«Դա նշանակում է, որ չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը, այդ իրավունքը գործադրելով, պահանջի, թե իրավասու է բողոքներ ներկայացնել այն արարքների կամ գործողությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել այդ ամսաթվից առաջ: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից»,-հավելեց փաստաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ