News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը հաստատել է երկրի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի մեղքը՝ կնոջը ձևականորեն աշխատանքի ընդունելու գործով։ Ըստ France 24 հեռուստաալիքի՝ դեռևս 2020 թվականին Փարիզի ուղղիչ դատարանը Ֆիյոնին մեղավոր է ճանաչել պետական ​​միջոցների յուրացման, հանցակցության և կորպորատիվ ակտիվների աննպատակային օգտագործման համար:

Հանրապետության Նախարարների կաբինետի նախկին ղեկավարը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, որից երկուսը նա պետք է անցկացներ բանտում։ Քաղաքական գործչի կինը դատապարտվել է երեք տարվա պայմանական ազատազրկման։ Ամուսինների նկատմամբ կիրառվել է 375-ական հազար եվրո տուգանք։

Սակայն ավելի ուշ՝ 2022 թվականի մայիսին, Փարիզի վերաքննիչ դատարանը Ֆիյոնին դատապարտեց չորս տարվա ազատազրկման, որից մեկ տարին՝ բանտում։

France 24-ը նշել է, որ երկրի նախկին վարչապետի գործը կուղարկվի նոր դատաքննության՝ պատժամիջոցները պարզելու համար, քանի որ Վճռաբեկ դատարանը բեկանել է «պատժի նշանակման և պատճառված վնասի չափի» որոշումը։

Հետաքննությունը սկսվել է 2017 թվականի հունվարին, երբ պարզվել է, որ Պենելոպա Ֆիյոնն աշխատանքի է ընդունվել որպես ամուսնու օգնական, այնուհետև նրա տեղակալ՝ 1998-ից 2013 թվականների ընթացքում՝ երեք ժամանակահատվածով: Նախաքննությունն ավարտվել է 2018-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ