News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով՝ վերահաստատելով իր խոստումը՝ երբեք չմոռանալ 20-րդ դարասկզբի ոճրագործությունը։

ԱՄՆ նախագահի ուղերձում նշվում է.

«Այսօր մենք մի պահ կանգ կառնենք, որպեսզի հիշենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատենք այն երբեք չմոռանալու մեր խոստումը։

Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ներկայացուցիչներին և համայնքների ղեկավարներին։ Հաջորդող օրերին, ամիսներին և տարիներին 1,5 միլիոն հայեր արտաքսվեցին, սպանվեցին՝ ընդմիշտ թողնելով ցաուքուցրիվ եղած ընտանիքներ և ընդմիշտ փոխելով ամբողջ սերունդների ճակատագրեր:

Սգալով այս ողբերգությունը, մենք հարգում ենք նաև հայ ժողովրդի տոկունությունը: Մարդկության պատմության ամենամռայլ գլուխներից մեկը վերապրելուց հետո, ողձ մնացածները սկսեցին ավելի լավ ապագա կառուցել մեր աշխարհի համար: Արիություն և նվիրում դրսևորելով՝  նրանք վերակառուցեցին իրենց կյանքը։ Նրանք մեզ պատմեցին իրենց պատմությունները, որպեսզի համոզված լինեն, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային սպանություններն այլևս երբեք չեն կրկնվի:

Սա մեր հանդիսավոր երդումն է։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ անհանդուրժողականության դեմ։ Մենք կշարունակենք   ատելությանը և սարսափին պատասխանել հույսով և ապաքինմամբ: Եվ մենք կշարունակենք աջակցել բոլորին, որոնք ձգտում են ապագայի, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատիվ, ապահով և հարգված»:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ