News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո 42 հայ (այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ) անհետ կորել է, նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» տարեկան զեկույցում։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) քննել է Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով անհայտ կորածների դեպքերը և աշխատել կառավարության հետ՝ անհայտ կորածների համահավաք ցանկը կազմելու համար։ ԿԽՄԿ-ի տվյալներով, 1990-ականներից ի վեր հակամարտության պատճառով 4931 հայ և ադրբեջանցի է անհետ կորել, որոնցից 761-ը հայ։ Կառավարության տվյալներով,  տարեվերջին 195 մարդ (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) անհայտ կորած է համարվել  2020 թվականի աշնան մարտական գործողությունների հետևանքով,  ևս երկու զինվորական անհետ կորել է 2022 թվականի սեպտեմբերին: Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո 42 հայ (այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ) անհետ կորել է»,- նշվում է զեկույցում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ