News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կանադացի և բրիտանացի հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ մարդկանց մեծամասնության համար դժվար է վերստին կապ հաստատել հին ընկերների հետ: Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications Psychology (NCP) գիտական ​​ամսագրում:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է մոտ 2500 մարդկանց վերաբերմունքը հին ընկերների հետ կապերը վերականգնելու նկատմամբ, դրա խոչընդոտներն ու պատճառները, և արդյոք նպատակային միջամտությունները նրանց կխթանեն, որ հին ընկերոջն ուղարկեն առաջին հաղորդագրությունը:

«Պարզեցինք, որ մեր առաջին հետազոտության մասնակիցների մեծ մասը (90%) կորցրել էր կապը այն մարդու հետ, որով դեռևս հետաքրքրվում էր: Բայց մի զգալի մասն (70%) այդ պահին չեզոք կամ նույնիսկ բացասաբար վերաբերվեց կապերը վերականգնելու գաղափարին, նույնիսկ երբ ջերմորեն է վերաբերում բարեկամությանը», - նշում են հեղինակները:

Հաղորդակցության վերականգնման հիմնական խոչընդոտներն էին մերժվելու վախը, անհարմարության և մեղքի զգացումը: Որպես նախկին ընկերոջը զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու լավագույն պատճառ մասնակիցները նշել են նրա ծննդյան օրը, ինչպես նաև ընդհանուր հուշերը հիշեցնելու ցանկությունը: Մարդիկ ամենաքիչն էին շփվում նախկին ընկերների հետ՝ նրանցից լավություն խնդրելու նպատակով:

Հետազոտողների կարծիքով՝ մարդկանց մեծամասնության համար նույնքան դժվար է հին ընկերոջ հետ կապ հաստատելը, որքան առանց պատճառի բոլորովին անծանոթի հետ խոսքի բռնվելը: Հոգեբանները հավելել են, որ այս արգելակումը կարելի է հաղթահարել գործնական եղանակով՝ թեմայի շուրջ զրուցելով այժմյան ընկերների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ