News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Սուրբ Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայր Ալիաքսանդր Ռահինիան։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը նկատեց, որ պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում նվիրական այս օրերին, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Խոսելով մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին՝ Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։

Նորին Սրբությունը, անդրադարձ կատարելով նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին, վստահություն հայտնեց, որ առ Աստված ապավինությամբ և առ հայրենին ունեցած սիրով, ինչպես նաև բարեկամ ժողովուրդների աջակցությամբ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել առկա դժվարությունները։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Հռոմի Կաթոլիկ Եկեղեցուն այս դժվարին օրերին Հայաստանին ու արցախահայությանը ցուցաբերվող զորակցության համար։

Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին: Կարդինալն անդրադարձավ նաև Մարսելի հայ համայնքի և Կաթոլիկ եկեղեցու ջերմ հարաբերություններին և գործակցությանը:

Վերջում Հայոց Հովվապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին»…
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու
ՊՀԾ հայաստանյան ներկայացուցիչը շնորհակալություն հայտնելով ընդունելության...
Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ
«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար …
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կոչ է արել ֆինանսավորել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանությունը
Զեկույցում ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվում Ադրբեջանը ներառել...
Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Ալիեւը կիսախոստովանությունն արել է համաշխարհային համաժողովում...
Ռուսաստանը մեղսակից է այն ամենում, ինչում մեղադրում են Հայաստանի իշխանությունները. Կիրո Մանոյան
Նա վստահություն հայտնեց, որ առանց Ռուսաստանի Հայաստանի իշխանությունները չէին գոյատևի, և Մոսկվայի...
Ամենաշատ