News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հաշվետու տարում մեր հիմնական առաքելությունը պետք է լիներ Գիտությունների ազգային ակադեմիայի նոր կանոնադրության ընդունումը և դրա հիման վրա Ակադեմիայի նախագահությունում և համակարգում բարեփոխումների իրականացումը։ Այս մասին այսօր, ապրիլի 23–ին, Գիտությունների ազգային  ակադեմիայի տարեկան ժողովին ասաց ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։

«Սակայն դա կապված էր բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքի ընդունման կամ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին գործող օրենքում որոշ փոփոխություններ կատարելու հետ, ինչը ցավոք տեղի չի ունեցել, թեկուզ դրա համար ակադեմիայի ղեկավարությունը իր լիազորությունների շրջանակներում արել է ամեն ինչ», – ասաց նա։

Նախագահը նշեց, որ պարբերաբար  շեշտվում է, թե ԳԱԱ–ն «վատ» է աշխատում, ինչի հետ նա համաձայն չէ։ Ըստ Սաղյանի՝ Ակադեմիայի բարեփոխումները դանդաղում են ոչ ակադեմիայի պատճառով։ «Ես նման գնահատականի հետ համաձայն չեմ, եթե ակադեմիան վատ է աշխատում, ապա ո՞վ է լավ աշխատում, բուհերը, մի գուցե գերատեսչությունները, որոնք ամիսներով, հաճախ նաև տարի է տևում, չեն արձագանքում առաջարկություններին, նույնիսկ չեն պատասխանում գրություններին։  Եկեք ընդունենք, որ ակադեմիան ուղղակի «ակտիվ չի աշխատում»», – նշեց ԳԱԱ նախագահը, և թվարկեց, թե ինչով է դա պայմանավորված։

Առաջին. ըստ նրա, ԳԱԱ նախագահությունում չեն արվում հորիզոնական կառուցվածքային փոփոխություններ, որովհետև դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ` ՀՀ ԳԱԱ մասին օրենքում և համապատասխան փոփոխություններ ՀՀ ԳԱԱ կանոնադրությունում։ «Մենք մշակել ենք ՀՀ ԳԱԱ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ, ՀՀ ԳԱԱ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ՀՀ ԳԱԱ կանոնադրության և ակադեմիայի իսկական ու թղթակից անդամների պատվո վճարի չափը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ՝ ԳԱԱ-ի մասով։ Սակայն բոլոր նախաձեռնություններն էլ ընթացք չեն ստացել։ Թեկուզ ԳԱԱ ղեկավարությունը արել է ամեն հնարավորը իր լիազորությունների շրջանակում», – ասաց նա։

Երկրորդ. ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը։ «Մենք մշակել ենք 9-10 կենտրոնների ստեղծման նախագիծ,  սկզբում ուզել են երկուսը, ներկայացրել ենք նախագահության որոշում երկու կենտրոնների ստեղծման վերաբերյալ, սակայն դրանք նույնպես հետագա ընթացք չեն  ստացել։ Այս մասով մենք արել ենք այն ամենը, ինչ կախված էր մեզանից», – կրկին շեշտեց նախագահը։

Երրորդ. ակադեմիայի անդամների և թղթակից անդամների ընտրություններ չեն անցկացվում արդեն 10 տարի, և ակադեմիայի անդամների թիվը երկու անգամ նվազել է, իսկ միջին տարիքը՝ 79.1տարեկան է։

Այս ամենից Աշոտ Սաղյանը հետևություն է անում, որ « այս ճանապարհով ակադեմիան տարվում է դեպի սպառում»։ «Հարց՝ արդյո՞ք դա է մեզ պետք։ Իմ կարծիքով՝ ո՛չ, համոզված եմ դուք էլ եք այդպես մտածում։ 80 տարվա պատմություն ունեցող համակարգը պետք է պահպանվի, զարգացվի և ծառայեցվի երկրի ցարգացմանն ու բարգավաճմանը։ Եթե բժիշկը պացիենտի մոտ հայտնաբերում է որևէ  հիվանդություն, որևէ օրգանի պաթոլոգիական խախտում,  հիվանդին չի վերացնում, այլ փորձում է գտնել հիվանդության թիրախը և այն բուժել», – նշեց ԳԱԱ Նախագահը։

Անդրադառնալով Ակադեմիական քաղաք մեգանախագծին և դրանում ԳԱԱ դերին, Սաղյանը հիշեցրերց, որ վերջերս ԳԱԱ ընդհանուր ժողովը հայտնել է իր դիրքորոշումը պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի մասին։

«Հաշվի առնելով ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման արդի փուլը, տասնամյակներով ձևավորված և արդեն իսկ կայացած ավանդույթներն ու միջազգային ճանաչում ունեցող գիտական դպրոցների պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև համաշխարհային փորձը, մենք գտնում ենք, որ ՀՀ-ում անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն։ Բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև երկրի ռազմավարական և անվտանգային  խնդիրներով», – ասաց նա։

ԳԱԱ որոշման համաձայն՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում գիտության և կրթության ինտեգրման առավել արդյունավետ և քիչ ռիսկային ու իրատեսական տարբերակը ըստ ԳԱԱ–ի հետևյալն է.

«1.         ակադեմիական քաղաքի կլաստերներում բուհերի հետ ինտեգրում/միավորում են այն պետական գիտական կազմակերպությունները և/կամ նրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ),

  1. ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրի իրականացում),
  2. ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ,
  3. հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս»։

ԳԱԱ նախագահը նշեց, որ այդպիսի մոտեցման դեպքում ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ինտեգրումը, համագործակցությունը հնարավոր է կազմակերպել ինտեգրման միջազգայնորեն ընդունված հետևյալ գործառույթների շրջանակում`

«1.         հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը,

  1. համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և բուհի միջև պայմանագրերի հիման վրա,
  2. բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով։
  3. գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով"։

Իսկ ԳԱԱ ինչպիսի՞ բարեփոխումներ է առաջարկում Նախագահությունը։

Ախոտ Սաղյանն ընդգծեղց, որ պետք է փոփոխվեն համակարգի կառուցվածքը, վերասահմանվեն կառավարման առանձնահատկությունները,  գիտական կազմակերպությունների հետազոտությունների բովանդակությունը և արդիականացվի աշխատանքների կազմակերպումը։

«Կազմակեպաիրավական ձևի տեսակետից ակադեմիան պետք է մնա Հայաստանի հանրապետության կողմից հիմնադրած ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն, որն իր կազմում միավորում է ակադեմիայի կազմակերպությունները, բաժանմունքները և անդամներին», – նշեց նա, հավելելով, որ ԳԱԱ–ն ծրագրում է հետևյալ փոփոխությունները՝

  • փոփոխել ակադեմիայի կառավարման բարձրագույն մարմնի՝ ընդհանուր ժողովի ձևավորման կարգը՝ այն պետք է դառնա ավելի «բաց» և ընդգրկուն, ընդհանուր ժողովի մասնակիցների ցանկում անհրաժեշտ է ներառել նաև ակադեմիայի համակարգից դուրս գործող գիտական կամ գիտակրթական կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների և տնտեսության մասնավոր հատվածի ներկայացուցիչներ,
  • Նախագահության կամ կառավարման խորհուրդի կազմի մեջ պետք է ընդգրկված լինեն նաև գիտության, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ,
  • վերասահմանել ակադեմիայի հիմնական կառուցվածքային միավորի՝ բաժանմունքի ձևավորման և կառավարման կարգն ու լիազորությունները։ Բաժանմունքները պետք է խոշորացվեն ու ընդդգրկեն գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 2 հարակից բնագավառների գիտական կազմակերպություններ և ԳԱԱ անդամներ,
  • ներդնել տարիքային սահմանափակում նախագահության անդամների և ԳԱԱ ղեկավար կազմի պաշտոններ զբաղեցնող անձանց համար, մասնավորապես լիազորությունների դադարեցում, եթե լրացել է այդ անձի 75 տարին, ինչպես դա ընդունված է մի շարք պետությունների ակադեմիաներում։
  • Սահմանել ակադեմիայի անդամության թեկնածուներին առաջադրվող շեմային պայմաններ՝ ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության և կազմակերպել ԳԱԱ անդամների ընտրություն, ինչն ավելի քան 9 տարի տեղի չի ունեցել։ Ընդ որում, այդ չափանիշները պետք է որոշվեն գիտաչափական մեթոդներով, մշակվեն ԳԱԱ նախագահության/կառավարման խորհրդի ու ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ու հաստատվեն գիտության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից,
  • անհրաժեշտ է վերանայել նաև պատվովճարների տրամադրման կարգը և ԳԱԱ նորընտիր անդամների համար կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նոր կարգը։

«Ինչ վերաբերում է կառուցվածքին, ապա գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա կարելի է ձևավորել գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք արդյունավետ կհամագործակցեն հանրապետական և միջազգային գիտական կամ գիտակրթական կազմակերպությունների հետ», – ասաց ԳԱԱ նախագահը։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ