News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել զինել Թայվանը և միջամտել Չինաստանի ներքին քաղաքականությանը, ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի և Օվկիանիայի դեպարտամենտի խոսնակը՝  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Չինաստան այցից առաջ։

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին դադարեցնել զինել Թայվանը, դադարեցնել միջամտությունը Չինաստանի ներքին գործերին և սկսել աջակցել Չինաստանի խաղաղ վերամիավորմանը», - ասել է դիվանագետը, որի խոսքը մեջբերել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Նա նաև նշել է, որ Թայվանի հարցը Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում գլխավոր կարմիր գիծ է, որը չի կարելի անցնել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ